ՀՀ իշխանությունների տարօրինակ պայքարը կորոնավիրուսի դեմ
Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կորոնավիրուսի պատճառով երկու շաբաթով փակվում են Իրանի Իսլամական Հանրապետության հետ օդային եւ ցամաքային սահմանները: Որոշումը հասկանալի էր եւ ընդունելի: Միակ հարցն այն էր, թե ինչու այդքան ուշացումով:
Բայց հետո տեղի ունեցավ ամենահետաքրքիրը, պարզվեց, որ Իրանի հետ սահմանը բաց է բեռնատարների համար: Հետաքրքիր է, թե այդ որ տրամաբանությամբ վիրուսը վարորդները չեն բերի, իսկ ահա մյուսները, ովքեր վարորդ չեն՝ կբերեն:
Կիսաբաց է Իրանի սահմանը, բաց է Վրաստանի սահմանը եւ բաց է կորոնավիրուսի մուտքը Հայաստան: Իսկ ամենահետաքրքիրն ու տարօրինակն այն է, որ իտալական Միլանը, Իտալիայի հյուսիսը կորոնավիրուսի պատճառով գրեթե ամբողջովին կաթվածահար է եղել, բայց Հայաստանից դեպի Միլան թռիչքները շարունակվում են:
Իտալիայում հետաձգվում են մոդայի ցուցադրությունները, ֆուտբոլային եւ բասկետբոլային հանդիպումները, համերգները, փակ է Միլանի օպերային թատրոնը, բայց այս փաստը, կարծես թե, ՀՀ իշխանություններին բոլորովին չի հետաքրքրում:
Ստացվում է կորոնավիրուսի մասին ՀՀ իշխանությունները գիտեն ավելին քան անգամ Չինաստանում կամ նավարար լրջություն չունեն այս չարիքի դեմ պայքարելու համար:
Սրան ավելացնենք նաեւ, որ բավարար չափով բացատրական աշխատանք չի տարվում ՀՀ քաղաքացիների հետ: Միաժամանակ պարբերաբար ահազանգեր են հնչում, որ անգամ սովորական դիմակներ չկան դեղատներում, իսկ հիվանդանոցներում կարանտին չի հայտարարվել, ինչպես օրինակ Ռուսաստանում:
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար