Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ն և Իրանը շատ լավ և կառուցողական բանակցություններ են ունեցել. Թրամփ Ի՞նչն էր ծիծաղելի․ իմ սպանության փորձն է՞ր ծիծաղելի թե՞ երկրի ներսում տիրող ճգնաժամը․ Ա․ Միրզոյան ԱՄՆ-ն բանակցությունների արդյունքում 5 օրով կհետաձգի Իրանի էլեկտրակայանների վրա հարվածները Բարձրացնելով կրթության որակն ու արդյունավետությունը․ ինչպես են ընթանում դասերը Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում Ի վերջո, ատելության խոսքը, սպառնալիքը պե՞տք է օրենքով պատժվեն, թե՞ չպետք է պատժվեն Հայաստանն ու Պակիստանը դեսպաններ են հավատարմագրելու, այս փուլում՝ ոչ ռեզիդենտ, պրոցեսի մեջ ենք. Միրզոյան Հայաստանը երջանկության ինդեքսով տարածաշրջանի առաջատարն է Սարալանջի պողոտայի մի հատվածը 90 օրով կփակվի Սիրիայի իշխանություններն արգելել են լցնովի ալկոհոլի վաճառքը Դամասկոսում. Reuters Պետք է ուշադրություն դարձնել խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների պաշտպանությանը Բաքվում պահվող մնացած հայերի շուտափույթ ազատ արձակումն ավելի կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը. Միրզոյան ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026

ԱՄՆ-ն և Իրանը շատ լավ և կառուցողական բանակցություններ են ունեցել. ԹրամփԻ՞նչն էր ծիծաղելի․ իմ սպանության փորձն է՞ր ծիծաղելի թե՞ երկրի ներսում տիրող ճգնաժամը․ Ա․ ՄիրզոյանԱՄՆ-ն բանակցությունների արդյունքում 5 օրով կհետաձգի Իրանի էլեկտրակայանների վրա հարվածներըԲարձրացնելով կրթության որակն ու արդյունավետությունը․ ինչպես են ընթանում դասերը Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցումԻ վերջո, ատելության խոսքը, սպառնալիքը պե՞տք է օրենքով պատժվեն, թե՞ չպետք է պատժվենՀայաստանն ու Պակիստանը դեսպաններ են հավատարմագրելու, այս փուլում՝ ոչ ռեզիդենտ, պրոցեսի մեջ ենք. ՄիրզոյանՀայաստանը երջանկության ինդեքսով տարածաշրջանի առաջատարն էՍարալանջի պողոտայի մի հատվածը 90 օրով կփակվիՍիրիայի իշխանություններն արգելել են լցնովի ալկոհոլի վաճառքը Դամասկոսում. ReutersՊետք է ուշադրություն դարձնել խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների պաշտպանությանըԲաքվում պահվող մնացած հայերի շուտափույթ ազատ արձակումն ավելի կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը. ՄիրզոյանՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026Երևանում կստեղծվի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնՎերջին 5 տարվա մեջ առաջին անգամ դատապարտյալների թիվը 70-ով ավելի է եղել կալանավորվածներիցTRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ բանակցությունները չեն դանդաղել, բնականոն ընթացքի մեջ են. ՄիրզոյանՀիմնանորոգվել է «Զվարթնոց» թաղամասից դեպի Մասիս ձգվող ավտոճանապարհըՀեծանիվով դեպի հաղթանակ. Փարիզը նոր քաղաքապետ ունիՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026Գործընկեր կառույցների հետ աշխատում ենք «Վարդաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած անձի հայտնաբերման ուղղությամբ. ԳալյանAir Canada-ի ինքնաթիռի բախումից երկու օդաչուն էլ զոհվել ենՈր հասցեներում ջուր չի լինիԻնձ թվում ա, որ տարվա բոլոր օրերն էլ ինձ սպանելու համար հարմար չէն․ Արարատ ՄիրզոյանՀայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան. նախարարՀայաստանում երեխայի համար բռնությունից զերծ առկա են բազմաթիվ խնդիրներ և դրանց հաղթահարումը պետք է լինի առաջնահերթություն. Անահիտ ՄանասյանԹուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն. ՄիրզոյանԻրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբԱսել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ մի խնդիր չկա՝ չափազանցություն է. ՄիրզոյանՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 20-ից 23-ըCENTCOM-ի ղեկավարը հայտարարել է Իրանի հարձակողական կարողությունների զգալի անկման մասինՔրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են ավելին քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբերԱՄՆ-ի սպառնալիքները հուսահատության դրսևորում ենԵրևանի պարեկները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտելՄՍԾ աշխատակիցը կաշառքով նպաստ է ձևակերպել քաղաքացիների համարԴաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվելԻսրայելը ներկայացրել է զոհերի և վիրավորների թարմացված տվյալներԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացում է տարածելԼիբանանի նախագահը դատապարտել է Իսրայելի «չարդարացված» հարվածները կամուրջներինԲուժաշխատողի մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով՝ զինծառայողի մահԹեհրանը պատրաստ է կոշտ պատասխան տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներինՏարածված լուրը, թե իբր ընտրությունների հենց հաջորդ օրը փակվելու է Մեղրիի ԲԿ-ն, իրականության հետ որևէ աղերս չունի, աբսուրդային է և մոլորեցնող․ ԱՆՀաղթանակ թաղամասում գազ չի լինիԳյումրիում կհիմնանորոգվի 20 երկրորդական փողոցԻրանի միջուկային հնարավորությունները՝ ուղիղ սպառնալիք Եվրոպայի համարՆերկայացվել է վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըՆերառականությունն առաջին հերթին սկսվում է մեր վերաբերմունքից, բայց այն պետք է արտահայտվի մեր գործողություններում․ Անահիտ ՄանասյանՆյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանի տարածքում բախվել են ինքնաթիռն ու հրշեջ մեքենանԻրանը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության մեջ պաշտպանականից անցել է հարձակողականիԿործանվել է Կատարի ռազմաօդային ուժերի ուղղաթիռըՆԱՏՕ-ի ռազմական հրամանատարության պատվիրակությունը ժամանել է Ուկրաինա Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությանը
Թոփ-լուրեր

Պարգեւ Սրբազան. «Կարելի է հապճեպ պատժել շատ մարդկանց, բայց կարող է՝ այդ մարդիկ, թեև ղեկավար են, բայց իրենք չեն մեղավորը»

168.am-ի հարցազրույցը Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի հետ

– Սրբազան, ի՞նչ ռիսկեր, վտանգներ կան հոգևոր անվտանգության առումով, ի վերջո, այն ազգային անվտանգության բաղադրիչ է:

– Հոգևոր անվտանգության տեսակետից մենք ունենք մեծ, համաշխարհային կամ գլոբալ ռիսկ: Այս երևույթը կոչվում է գլոբալիզմ, որը չի ճանաչում ազգություն, կրոն, ինքնություն: Սա, ես կարծում եմ, վտանգ է ամբողջ աշխարհի, բոլոր կրոնների, ազգերի համար: Սա գլոբալիզացիայի նպատակն է: Մենք՝ հայերս, մոտ 2000 տարի մեր ինքնության, հավատքի, դավանանքի, լեզվի և մշակույթի համար անընդհատ պայքար ենք մղում՝ փորձելով պաշտպանել մերը, մեր ուրույնը: Եվ այս առումով, իհարկե, բացի տեղային, շրջանային կամ տարածաշրջանային վտանգներից, կա նաև այս համաշխարհային վտանգը: Բնականաբար, դրա սլաքն առաջին հերթին՝ ուղղված է ընդդեմ մեր ազգի և մեր եկեղեցու՝ կամա թե ակամա:

Այնպես որ, 1990-ից սկսած բազմաթիվ աղանդներ՝ տարբեր համաշխարհային կենտրոններից ֆինանսավորվող, ուղղորդվում են տարբեր երկրներ, այդ թվում՝ Հայաստան: Եվ, իհարկե, դրանք, առաջին հերթին՝ հարվածում են մեր եկեղեցուն և մեր ժողովրդի հավատքի միասնականությանը՝ բաժանիր, որ տիրես: Դա շատ ակնհայտ երևում էր Խորհրդային Միության փլուզումից հետո անմիջապես: Սա՝ չհաշված տարբեր հասարակական կազմակերպությունների, «լիբերալ» արժեքներ կրողների հանգամանքը, որոնք էլ իրենց պայքարն են մղում իբրև թե լավ անվան տակ՝ սեռերի հավասարություն, գենդերային հավասարություն, և միաժամանակ ջնջում են սեռը՝ ծնող-1, ծնող-2, ծնող-3, ընդլայնում են սեռական փոքրամասնությունների իրավունքները, կարծես թե իրենց որևէ մեկը ճնշել է: Հայաստանում այդպիսի երևույթներ չեն եղել՝ և՛ Խորհրդային Միության ժամանակ, և՛ դրանից հետո:

Արհեստածին բաներ են՝ ընդդեմ բնականոն ընտանիքի, իսկ դա ազգի, բանակի, պետության, հավատքի ամենակարևոր բջիջն է: Ընտանիքը մենք նախնական եկեղեցի ենք համարում, առաջին սրբությունը. տղամարդը խորհրդանշում է Քրիստոսին՝ որպես եկեղեցու և ընտանիքի գլուխ, իսկ կինը՝ բուն սուրբ եկեղեցին, զավակներն էլ՝ հավատացյալ ժողովուրդը: Դրա համար պսակի ժամանակ Պողոս առաքյալի խոսքն ենք ընթերցում, որ ամուսնական անկողինը սրբությամբ պիտի պահեք, ինչն այս երևույթները փորձում են պղծել, քանդել ազգի, եկեղեցու, ընտանիքի հիմքը:

– Վերջին մեկ-երկու տարում շատ ակտիվ խոսվում է կանանց իրավունքներից, ավելի կոնկրետ՝ կանանց դեմ բռնության դեպքերից, ինչը փորձում են կանխել միջազգային կոնվենցիայի վավերացմամբ: ՀՀ-ում դա գերխնդի՞ր է՝ ըստ Ձեզ, Սրբազան:

– Ես չեմ կարծում, որ դա գերխնդիր է: Ես մեկ հետաքրքիր բան գիտեմ. հայ ազգի մեջ կինն իր ուրույն, պատվավոր և մեծ տեղն ու դերն է ունեցել ընտանիքի կյանքում: Ես շատ լավ հիշում եմ, որ երբ տատիկս ու պապիկս գալիս էին քաղաք՝ մեզ մոտ երեք ամսով, հայրս ու մայրս աշխատավարձը տալիս էին տատիկին, և ինքն էր ասում՝ վերցրու այսքան գումար և սա գնի: Այսինքն՝ մեծ մայրն իր ուրույն տեղն ուներ, և 90 տոկոսով դա բոլոր ընտանիքներում էր: Հիմա կարող են տարբեր երևույթներ լինել, երբ ամուսինը խմում է, կամ ջղային է և կնոջը ծեծում է, բայց որ համատարած հայ ընտանիքում կնոջը ստրկացնեն, լռեցնեն, նման բան չկա: Մասնավոր դեպքեր կարող են, ինչպես ասում են՝ ամեն տեղ գող էլ կլինի, մարդասպան էլ, հանցագործ էլ, տարբեր երևույթներ առանձին կարող են տեղի ունենալ, բայց կրկնում եմ՝ չի նշանակում, որ հայերի մեջ դա համատարած է: Երկրորդ՝ եթե այդպիսի երևույթներ են լինում, կա Քրեական օրենսգիրք, վերցրեք և պատժեք: Եթե վնաս է տվել, ծեծել է կամ սպառնացել է, կիրառեք Քրեական օրենսգիրքը:

– Վերջին 2-3 տարում մի տեսակ հաճախակիացել են դեպքերը, երբ մայրը նորածնին աղբանոցն է նետում, երբ այլ ազգերի մեջ արմատացած կարծիք է եղել՝ երեխան հայի համար սրբություն է: Գուցե այսօր կա սոցցանց, բաց տեղեկատվական դաշտ, դրա համա՞ր է մեզ թվում, որ նման դեպքերը հաճախակիացել են: Ի դեպ, սրա կողքին տղամարդկանց կողմից երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության դեպքեր էլ են հանդիպում, անգամ՝ սեփական երեխաների:

– Չեմ կարծում, որ հաճախակիացել են, պարզապես ամեն մի դեպքի վերաբերյալ մեծ աղմուկ է լինում: Եվ եթե տարվա կտրվածքով 5 դեպք է լինում, մենք կարծում ենք, որ դեպքերը շատացել են: Ինչ վերաբերում է տղամարդկանց կողմից երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությանը, նման բան կարող է անել միայն հիվանդ մարդը, որին պիտի մեկուսացնել, բայց սա ևս համատարած բնույթ չի կրում: Նման երևույթներ միշտ էլ եղել են բոլոր ազգերի մեջ: Պետք չէ էքստրապոլացիա անել, տարածել բոլորի վրա: Դրանք հիվանդ մարդիկ են, կամ սրբապիղծներ, որոնց կամ պիտի բուժել, կամ մեկուսացնել հասարակությունից: Բայց մենք չենք կարող ասել, որ դա հայ ազգին բնորոշ է: Այդպես չէ: Դա կատարյալ հակաքրիստոնեական երևույթ է:

– Խախտվում են և՛ կանանց, և՛ տղամարդկանց իրավունքները տարբեր իրավիճակներում, սակայն տղամարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ գրեթե չկան, համենայնդեպս, դժվարությամբ կհիշենք: Եթե Ձեր նշած համաշխարհային քաղաքականությունը վերցնենք, կարո՞ղ ենք ասել, որ դրանք ուղղված են նաև տղամարդկանց, այսպես ասած, դիմադրողականության թուլացմանը, իջեցմանը, իսկ նրանք բանակի հիմքն են:

– Հնարավոր է, որ իջեցնի, որովհետև սլաքն ուղղված է մեկ նպատակի՝ տկարացնել տղամարդուն, որն ամենաուժեղ դիմադրողականությունն ունի՝ քաղաքական, սոցիալական առումով: Այո, ծայրահեղ վիճակներում իրենք են մեզ պաշտպանում, երբ պատերազմներ են լինում: Եվ այդ դիմադրողականությունը պետք է կոտրել: Եվ սա՝ ոչ միայն հայերի մոտ, այն գլոբալիզացիայի գործիքներից մեկն է, գործիքակազմի մի մասը: Մենք պետք է հստակ հասկանանք՝ ինչ են հետապնդում, ինչի դեմ են, ուր են ուզում հասնել, և ինչ է մեզ սպասվում, եթե նրանք հաջողության հասնեն: Սա կապված է մեր ազգային և հոգևոր անվտանգության հետ, շատ պարզ պիտի գիտակցենք: Դուք կարծում եք, որ Եվրոպայում առաջին անգամ «էմոցիպացիա» բառը հնչեց, շատ հեռահար նպատակներ ուներ այն:

Ո՞րն էր դա. ոչ թե՝ կինը օջախը պահի, երեխայի հետ զբաղվի, դաստիարակի, այլ՝ երեխային կտրեն ընտանիքից, ավանդական ձևով չդաստիարակեն, այլ տան հասարակությանը: Իսկ հասարակության մեջ կան անձինք, որոնք ղեկավարում են, ինչպես իրենք են ցանկանում, և երեխան դառնում է այս հասարակության գերին: Սա է եղել նպատակը: Այդ ո՞վ ասաց, որ կանայք ահավոր վիճակում են եղել 17, 18 կամ 19-րդ դարերում:

– Շեղվենք թեմայից և անդրադառնանք Արցախի հիմնախնդրին: Ի վերջո, հոգևորականներն իրենց մասնակցությունն ու դերն են ունեցել արցախյան պատերազմում: Ինչպե՞ս եք Դուք խնդրի լուծումը պատկերացնում:

– Ես անձամբ Արցախի հարցը պատկերացնում եմ այսպես. ամեն ինչ պիտի անենք, որ ճանաչեցնել տանք Արցախի Հանրապետությունը, և սա՝ այն սահմաններում, որն այսօր ունենք, որն ամրագրված է Արցախի Սահմանադրության մեջ: Սրա համար պետք է ջանք թափենք: Սրանք մեր պատմական հողերի մի մասն են: Իրենք (Ադրբեջանը.- Մ.Պ.) սկսեցին պատերազմը, իրենք էլ պարտվեցին: Եվ իրենք են խախտում զինադադարի պայմանագիրը, ոչ թե մենք: Ես երբ որ հանդիպում եմ բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ, իրենք ինձ ասում են՝ պիտի կոմպրոմիսի, զիջումների գնանք, բայց զիջումները լինում են երկկողմանի: Վերջերս Իլհամ Ալիևն ասաց՝ ետ եք տալիս 7 շրջանները, զինված ուժերը հանում եք, հետո կմտածենք, թե Ադրբեջանի կազմում ինչ կարգավիճակ ենք տալիս Արցախին: Տեսել ենք այդ կարգավիճակը, Նախիջևանում հայություն չմնաց, նույնն էլ անում են Արցախի հանդեպ:

Մենք այդ դառը պտուղը ճաշակել ենք, որ անիմաստ բան է դա: Խոսում եմ ԱՄՆ ներկայացուցչի (ԵԱՀԿ ՄԽ.- Մ.Պ.) հետ, ասում է՝ Սրբազան մարդ եք, պիտի գնաք կոմպրոմիսի, ես էլ պատասխանեցի՝ դեմոկրատ երկիր եք, ջահակիրն եք, առաջին քայլը դուք արեք: Հարցնում է՝ ո՞ր քայլը, ասում եմ՝ Ալյասկայի 99 տարվա պայմանագիրն ավարտվել է, ետ տվեցի՞ք ռուսներին, բա թե՝ ոչ: Հետո հիշեցրի՝ Տեխասը դուք գրավել եք Մեքսիկայից, ետ տվեցի՞ք, բա թե՝ ոչ, ասում եմ՝ բա մենք ինչո՞ւ պիտի մեր պատմական հողերը հետ տանք:

Նույնը ռուս կարևոր մի անձնավորություն, երբ խոսում էր նույն թեմայով, ասացի՝ դուք Սախալինը, Կուրիլը տվե՞լ եք, դուք Կալինինգրադ-Քյոնիսբերգը տվե՞լ եք, ասում է՝ ոչ, պատասխանեցի՝ եթե դուք չեք տվել, բա ինչի՞ եք ստիպում, որ մենք մեր պատմական հողերը ետ տանք: Լռում են: Կոսովոն կարող են ճանաչել, իսկ ինչո՞ւ Արցախը չեն ճանաչում, հատկապես, երբ Կոսովոյի դեպքում շատ վիճելի բաներ կան, բայց Արցախի դեպքում վիճելի բան չկա: Դա մեր տարածքն է, իսկ Ադրբեջանը ստեղծվել է 1918 թվին, մինչ այդ գոյություն չի ունեցել: Բոլոր հարցերին պետք է օբյեկտիվ մոտենալ, ես հասկանում եմ, որ քաղաքական գործիչները չեն ուզում սահմանների նոր վերաձևումներ: Դա հաճելի չէ գերպետությունների համար, կամ՝ եթե անում են, փորձում են ի շահ իրենց անել՝ Օսիա, Աբխազիա, Ղրիմ: Կամ՝ եթե պիտի բանակներ մտնեին Սիրիա, Իրաք, մտան: Մենք տեսնում ենք նաև քարտեզներ, որտեղ այդ մեծ պետությունները փորձում են Մերձավոր Արևելքն ամբողջովին ձևափոխել: Իրենք կամենում են սահմանը փոխել այնպես, ինչպես իրենք են կամենում, ոչ թե՝ ինչպես պատմական արդարությունն է պահանջում:

Եվ մենք դրա հետ առերեսվում ենք, հասկանում, որ այս իրականության մեջ ենք, բայց պիտի պայքարենք մերի համար: Սա է խնդիրը: Ես կարծում եմ, որ պետք է ռեալ մոտենալ հարցերին, իմանալ, թե ինչի դեմ, ինչ ուժերի դեմ ենք պայքարում, և պիտի շարունակենք պայքարել համառորեն: Արդեն ավելի քան 30 տարի այդ ճանապարհին կանգնած ենք և թանկ գին ենք վճարել, արյուն ենք տվել, կորուստներ ենք ունեցել, քայքայված գյուղեր, շեներ, քաղաքներ ենք ունեցել, փախստականներ… Շատ մեծ գին է վճարված:

– Վերջին շրջանում օրակարգային թեմա է դարձել նաև բանակում տիրող իրավիճակը, սպանության և ինքնասպանության դեպքերը, Դուք ի՞նչ խորքային պատճառներ եք տեսնում, ի՞նչ խնդիրներ կան՝ հոգևոր և ոչ հոգևոր մթնոլորտի հետ կապված:

– Այս վերջերս մի քիչ հաճախակի եղան այդ դեպքերը, ինչը տարօրինակ է, աննախադեպ: Ցանկացած բանակում լինում են այդպիսի դեպքեր, ես ծառայել եմ սովետական բանակում, մեզ մոտ 2 հոգի գժվեցին, մեկը՝ կախվեց, մյուսը՝ ինքն իրեն գնդակահարեց, որ երեք ամիս էր մնացել ծառայության ավարտին, կարծեմ սիրած աղջիկն էր ամուսնացել: Այսինքն՝ տարբեր դեպքերում տարբեր պատճառներ են լինում: Ես կարծում եմ՝ ներկա իրավիճակում մեկ պատճառ չէ, որ ասես՝ համատարած դա է բանակում: Կարող է՝ զինվորներն իրար հետ վիճել են, սա մի դեպք է, մեկ այլ դեպքում կարող է՝ զինվորը սպայի հետ է վիճել, կամ կարող է՝ վատ լուր է ստացել, նյարդային համակարգը թույլ է եղել և ինքնասպան է եղել: Կարող է՝ սպանել են և քողարկել ինքնասպանության տակ, դա էլ է հնարավոր: Այս բոլոր հարցերը պետք է քննչական մարմիններն առանձին-առանձին ուսումնասիրեն, և մենք հասկանանք՝ կա մե՞կ պատճառ, երկո՞ւ, թե՞ երեք, չորս, որո՞նք են դրդապատճառները: Ես չեմ ուզում, որ մենք հապճեպ ընդհանրացնենք և եզրակացություն անենք: Դա սխալ կլինի:

Պետք է ճշգրիտ իմանանք և ամեն պարագան շատ մանրակրկիտ ուսումնասիրենք: Ամեն դեպք պետք է առանձին ձևով ուսումնասիրել, պետք է վերլուծական ճիշտ աշխատանք կատարվի՝ պարզելու դրդապատճառները, և, թե ինչ կարելի է անել: Պիտի ախտորոշումն ունենանք, որ կարողանանք բուժել: Կարելի է հապճեպ պատժել շատ մարդկանց, բայց կարող է այդ մարդիկ, այո, ղեկավար են, բայց իրենք չեն մեղավորը: Հիմա երկրի ղեկավար է, և հանրապետության ծայրամասում մեկը խմած մեքենայով մի տասը մարդու սպանել է, դրանում երկրի ղեկավա՞րն է մեղավոր: Չի կարելի այդպես մոտենալ, պետք է ուսումնասիրել:

– Ասում են՝ սրանում իր ազդեցությունն ունի հերոսների վարկաբեկումը, որ զինվորը չենթարկվի վերադասին: Այսինքն՝ սպայի պաշտպանվածության, դերի բարձրացման հետ կապված խնդիրներ կան:

– Հնարավոր է: Սա՝ առաջինի դեպքում: Բայց ես լսել եմ նաև, որ սպաներն ասում են՝ զինվորն իրեն շատ անկարգ է պահում, ինձ բոլորի մոտ վիրավորում է, իսկ եթե ես իմ պատիվս պահելու համար ապտակեմ, ինձ կնստացնեն, իսկ զինվորին ոչինչ չեն անի: Կա մեկ այլ երևույթ. երբեմն էլ սպան է իր սահմաններից անցնում և տեղի-անտեղի կարող է հայհոյել զինվորին: Նման դեպքեր էլ են լինում: Այնպես որ՝ սա երկկողմանի խնդիր է. միայն սպան չէ մեղավոր, կամ միայն զինվորը, օրենքը: Պետք է բալանսավորումը, օպտիմալ մոտեցումը գտնել: Բարդ խնդիր է, ամենօրյա աշխատանք է պահանջում: Ամեն մի զորամաս պիտի վերածել ընտանիքի, մյուս կողմից՝ ամեն ընտանիքում էլ զավակներ են լինում, որ ինչքան էլ ծնողն ասում է, նա մնում է չարաճճի, անուղղելի է: Ցավոք, փակ համակարգերում՝ բանակ, գիշերօթիկ, բանտ, որտեղ տաքարյուն երիտասարդներ շատ կան, այդպիսի կնճռոտ, շատ ցավոտ երևույթներ առկա են: