Քըրք Դուգլասը որդուն՝ Մայքլին ժառանգություն չի թողել
103 տարեկան հասակում մահացած Քըրք Դուգլասն իր ողջ կարողությունը կտակել է բարեգործությանը: Այս մասին հայտնել է Mirror-ը:
Հոլիվուդյան դերասանը մոտ 80 մլն դոլար է կտակել բարեգործական հիմնադրամի, որի հիմնադիրներն են Քըրք եւ Աննա Դուգլասների Մանկական կենտրոնը, Կալվեր-սիթիի Քըրք Դուգլասի անվան թատրոնը եւ Լոս-Անջելեսի մանկական հիվանդանոցը:
Դրանից բացի, կարողության մի մասն էլ ուղղվելու է Սուրբ Լավրենտիի Համալսարանի չքավոր ուսանողներին՝ որպես կրթաթոշակ:
Այսպիսով նրա որդին՝ դերասան Մայքլ Դուգլասը կմնա առանց ժառանգության: Սակայն Մայքլի կարողությունը մոտ 300 մլն դոլար է, եւ այդ պատճառով նա փողի կարիք չունի, նշում է պարբերականը:
Քըրք Դուգլասը մահացել է փետրվարի 5-ին: Նա պատկանում էր Հոլիվուդի, այսպես կոչված, ոսկե դարաշրջանին:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով