Խաղաղության կորպուսը նպաստում է ԱՄՆ-ի եւ Հայաստանի հարաբերությունների ամրապնդմանը. Միլս
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր՝ հունիսի 2-ին, անցկացրել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի 42 նոր կամավորների երդման հանդիսավոր արարողությունը:
ԱՄՆ դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ նոր կամավորները շուտով կմեկնեն Հայաստանի տարբեր շրջաններ, որտեղ նրանք գալիք երկու տարիների ընթացքում կաշխատեն տեղի դպրոցների, համալսարանների եւ հասարակական կազմակերպությունների հետ՝ որպես Անգլերենի ուսուցիչներ եւ Համայնքի եւ երիտասարդության ծրագրի կամավորներ: Կամավորները Ամերիկայի քաղաքացիներ են, որոնք գալիս են Ամերիկայի Միացյալ Նահանգների բոլոր ծայրերից՝ արտացոլելով ամերիկյան ժողովրդի ողջ բազմազանությունը: Կամավորները բարեհաջող ավարտել են 11 շաբաթ տեւողությամբ ինտենսիվ դասընթացը, որի ընթացքում սովորել են հայերեն, ծանոթացել հայ ժողովրդի մշակույթին եւ պատրաստվել Հայաստանում իրենց ծառայությանը:
Խաղաղության կորպուսի նոր խմբի երդման արարողությունը նաեւ համընկել էր Հայաստանում Խաղաղության կորպուսի գործունեության 25-րդ տարեդարձին: Խաղաղության կորպուսի առաջին կամավորները Հայաստան են ժամանել 1992թ.-ին, եւ այսօր ծրագիրը տոնեց այս կարեւոր իրադարձությունը, ինչպես նաեւ ողջունեց 1,000-րդ կամավորին:
Միջոցառմանը ներկա էր ավելի քան 300 հյուր, որոնց շարքում կային Հայաստանի կառավարության ներկայացուցիչներ, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ, ներկա եւ նախկին կամավորներ, իրենց տներում Խաղաղության կորպուսի կամավորներ հյուրընկալած ընտանիքներ, ինչպես նաեւ Ծրագրի միջազգային եւ հայ գործընկերներ:
Այս տարվա միջոցառմանը ներկա էին նաեւ Խաղաղության կորպուսի ղեկավարության ներկայացուցիչներ Վաշինգտոնից: Խաղաղության կորպուսի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շիլա Քրաուլին իր ելույթում անդրադարձավ Ամերիկայի եւ Հայաստանի միջեւ գործընկերության կարեւորությանը եւ շնորհակալություն հայտնեց նոր կամավորներին՝ ծառայելու պատրաստակամության համար: Միջոցառմանը ներկա էին նաեւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը եւ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը: Իրենց ելույթներում նրանք ողջունեցին նոր կամավորներին եւ երախտագիտություն հայտնեցին Խաղաղության կորպուսի կամավորներին՝ Հայաստանի համայնքներին աջակցելու համար:
Նոր խմբի կամավորների համալրմամբ՝ Հայաստանի տարբեր գյուղական վայրերում եւ քաղաքներում այժմ ծառայում է Խաղաղության կորպուսի մոտ 110 կամավոր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար