Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Իշխանությունն ուզում է ունենալ ՍԴ, որ ինչ փաստաթուղթ էլ ներկայացնեն, հաստատվի. Հրանտ Բագրատյան

Ալիև-Փաշինյան հանդիպումը ցույց տվեց, որ Ալիևն օրակարգ ունի, Փաշինյանը չունի: Այս մասին այսօր «Պրեսինգ» հաղորդաշարի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ, նախկին պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Մյունխենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի քննարկմանը:

Հրանտ Բագրատյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ խնդրի լուծումը պետք է բավարարի երեք կողմերին էլ, իսկ դրանից առաջ ասել է, որ Արցախը Հայաստան է և վերջ:

«Դե թող Ալիևի դեմն ասեն, ստացվում է, որ ինքն օրակարգ չունի, մեզ մի բան է ասում, դրսում մի բան, գուցե դուք կասեք, դա դիվանագիտական խելացիություն է, տա Աստված, բայց Ալիևը և՛ ներսում, և՛ դրսում նույն բանն է ասում, ասում է ամբողջ հողերը հետ կտաք Արցախին էլ ինքնավարություն կտանք: Հիմա մենք սրան ի՞նչն ենք պատասխանում: Ալիևն ասաց, որ ուզո՞ւմ եք ինքնորոշվեք, գնացեք ինքնորոշվեք որտեղ ուզում եք, բացի Ադրբեջանից: Մենք էլ սրան պատասխան չտվեցինք, ես էլ իրավունք ունեմ ենթադրելու, որ գործերը լավ չեն: Նման խիստ հարցադրում Ալիևը չի արել հինգ, տասը, տասնհինգ տարի առաջ»,- ասաց նա և նշեց, որ առաջին նախագահն առաջարկել է գնալ փուլային լուծման, երկրորդ նախագահը՝ փաթեթային:

«Իմ կարծիքով, Փաշինյանը շատ նեղն է և լավ էլ, որ վերջերս չի հարձակվում Արցախի իշխանությունների վրա, իմ ենթադրությունն այն է, որ մեր դիրքերը թուլացել են: Եթե Փաշինյանն իմանար, որ Ալիևի պես չեն մտածում Մինսկի համանախագահ երկրները, ես Փաշինյանին գիտեմ, նա ձայնը կբարձրացներ, բայց եղել են փոփոխություններ, որոնք տեղի են ունեցել իր իշխանավորման ընթացքում, որոնք թույլ են տալիս Ալիևին նման ձևով մեզ դիմել: Ինքը մեզնից խնդրելու բան ունի, մենք խնդրելու բան չունենք, Արցախի հարցը լուծել ենք»,-ասաց նա:

Ըստ Հրանտ Բագրատյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանից հեռացնելու նպատակի հետևում այլ բան կա: «Ինքը այնպիսի Սահմանադրական դատարան է, երևի, ուզում, որտեղ պրոբլեմ չունենա, ինքը ինչ-որ խոստումներ է տալիս, եթե խոստումներ չէ, ապա ինքը որքան պարզամիտ քաղաքական գործիչ պետք է լինի, որ հանրաքվե անի ինչ-որ մարդու գործից հանելու համար»,-ասաց նա:


Նախկին վարչապետն ասաց, որ իրեն դուր չեն գալիս Փաշինյանի մտածելակերպը, հապճեպ որոշումներ կայացնելու պրակտիկան: «Բայց մյուս կողմից ես Փաշինյանին ճանաչում եմ, նրա բառերը հասկանում, ես կարող եմ ենթադրել, որ մտածում է՝ ճար չկա, իսկ ես էլ ասում եմ, որ վաղը բանը բանից անցնելու է, ես վախենում եմ և իրավունք ունեմ վախենալու, որ Հայաստանը կարող է տակնուվրա լինել, Արցախը տակնուվրա լինի: Մյունխենի այդ զրույցը ինձ վախեցրեց: Այդ երկխոսության մեջ տոն էր տալիս Ալիևը, երբեք Ալիևը տասը տարի առաջ կամ նրա հայրը … ես էլ եմ հանդիպել Հեյդարի հետ, լսեք, գիտե՞ք ինչ օրի էին, ասլան բալա է դարձել Ալիևը: Այդտեղ իմ դուրը չեկավ Փաշինյանը, չգիտեմ նրան ինչով կարելի է օգնել, կարծում եմ, որ նա օգնության կարիք ունի»,-ասաց նա:

Հրանտ Բագրատյանը նշեց, թե կարծում է, որ իշխանությունն ուզում է ստանալ Սահմանադրական դատարան, որ ինչ փաստաթուղթ էլ ներկայացնեն, հաստատվի: «Այստեղ միայն Փաշինյանը չէ, Արմեն Սարգսյանը, ոնց վազելով ստորագրեց, հակապետական է դա, այդ մարդը պետք է Սահմանադրությունը պաշտպանի, այստեղ ավելի շատ իրեն պետք է մեղադրել, քան Ազգային ժողովին»,- ասաց նա և նշեց, որ եթե հանրաքվեում «Այո» հաղթեց, ապա լավ կլինի:

«Մենք կարող ենք կանգնել լինել–չլինելու հարցի առաջ, իսկ Փաշինյանը հանդես է գալիս իր անձնական ամբիցիաներով, իր հեղափոխություններով»,-հավելեց նա