Մայրենի լեզվի միջազգային օր
Փետրվարի 21-ին նշվում է Մայրենի լեզվի օրը (International Mother Language Day): Մայրենի լեզվի միջազգային օրը, որը ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսն է սահմանել 1999 թվականի նոյեմբերի 17-ին, 2000 թվականից սկսած ամեն տարի նշվում է, հաղորդում է Calend-ը:
Իր հերթին, ՄԱԿ-ի ԳՎ-ն իր բանաձեւում 2008 թվականը հայտարարել է Լեզուների միջազգային օր (International Year of Languages): 2010 թվականը հռչակվել է հանուն մշակույթների մերձեցման Միջազգային տարի (International Year for the Rapprochement of Cultures):
Այս ամսաթիվն ընտրվել է ի հիշատակ Դաքքայում (այժմ՝ Բանգլադեշի մայրաքաղաքը) 1952 թվականի փետրվարի 21-ին տեղի ունեցած իրադարձությունների, երբ ոստիկանական գնդակներից զոհվել էին իրենց մայրենի բենգալի լեզվի պաշտպանության համար ցույցի դուրս եկած ուսանողները։ Նրանք պահանջում էին բենգալին երկրի պետական լեզուներից մեկը ճանաչել։
Լեզուները մեր բարոյական եւ հոգեւոր ժառանգության զարգացման եւ պահպանման ամենահզոր գործիքներից են: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատմամբ՝ աշխարհի գրեթե 6 հազար լեզուների կեսը մոտ ժամանակներս կարող են կորցնել իրենց կրողներին: Աշխարհում ամեն երկու շաբաթը մեկ մեկ լեզու է անհետանում՝ իր հետ տանելով մի ամբողջ մշակութային եւ ինտելեկտուալ ժառանգություն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով