Արմեն Թավադյանը եւս 2 ամիս կմնա կալանքի տակ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ փետրվարի 19-ին, բավարարեց «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի գործով քննիչի՝ կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը։
Արմեն Թավադյանը կմնա կալանքի տակ եւս երկու ամիս։
Նրա պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պաշտպանները գրավի միջնորդություն էին ներկայացրել, որը մերժվեց։
Նա նշեց, որ որոշման տեքստը իրենց չի տրամադրվել. «Կտրամադրվի տեքստը, կծանոթանանք եւ ենթադրում եմ, որ բողոքարկելու հիմքեր կլինեն։ Այս պահի դրությամբ չեմ տեսնում՝ ինչ հիմքով պիտի իրավաչափ լինի, որ 2 ամիս եւս մարդուն կալանքի տակ պահել»։
Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը կալանավորվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից, ըստ Ոստիկանության տեսանյութի, «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։
Նրան կալանավորել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ