Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Թումանյանի զավակները

Մի առիթով Հավհաննես Թումանյանի կինը՝ Օլգա Մաճկալյանը, բողոքել է ամուսնուն, թե քիչ է տանը լինում, կարոտում են…

Թումանյանն էլ, ի պատասխան կնոջ տեղին տրտունջներին, հակադարձում է.

«Չեմ եղել, չեմ եղել, հո՞ մի 10 անգամ եղել եմ…»:

Սուր հումորի զգացում ուներ Թումանյանը: Նա ակնարկում էր 10 երեխաներին․․․

Մեր հոդվածներում բազմիցս անդրադարձել ենք Թումանյանին, նրա գործունեությանը, Վերնատանը, ընտանիքին: Իսկ այս անգամ որոշել ենք մի ամբողջ հոդվածով անդրադառնալ Թումանյանի 10 զավակներին…

Թումանյանն ու Օլգան ամուսնացան 1888 թվականի դեկտեմբերի մեկին:

Նրանք բազմիցս առիթ էին ունեցել հանդիպել նախքան ամուսնությունը: Օլգայի մայրը՝ Շուշանիկ Մաճկալյանը, բաժանվել էր Բադալ Մաճկալյանից, իսկ հետո ամուսնացել էր Թիֆլիսի հոգևոր կոնսիստորիայի միաբան Տեր-Հովհաննեսի հետ: Այդ ամուսնությունը սակայն պաշտոնական ձևակերպում չէր ստացել:

Թումանյանի առաջին զավակների՝ Մուշեղի և Աշխենի դաստիարակության հոգսն իր վրա էր վերցրել Օլգայի մայր Շուշանիկը, որը լինելով անգրագետ կին՝ խիստ կարևորում էր թոռների լավ կրթությունը:

Աշխենն ու Մուշեղը հաճախում էին Թիֆլիսի գիմնազինա․․․

․․․բայց սա ռուսական դպրոց էր: Հետագայում իհարկե Թումանյանի մյուս երեխաները հայկական կրթություն ստացան՝ բացի Մուշեղից: Ասում են, որ Թումանյանի, Մուշեղի և Աշխենի հարաբերությունները նման չէին ծնողի և երեխաների հարաբերությունների: Այն ավելի շուտ հիշեցնում էր ընկերական մտերմություն:

Մուշեղ…

Ռուսական դպրոցը գերազանց ավարտելով՝ Մուշեղը մեկնում է Սանկտ Պետերբուրգի համալսարան, որն ավարտելուց հետո վերադառնում և մասնակցում է Արևմտահայաստանի պաշտպանության կամավորների կռիվներին: Լինում է Իգդիրում, Վանում: Այնտեղ է լինում նաև նրա կրտսեր եղբայրը՝ Արտավազդը:

Թումանյանը հենց որդիներից էր տեղեկանում ռազմաճակատում տիրող իրավաճակին:

Սանկտ Պետերբուրգում Մուշեղը հանդիպում է Մարիա Սոկոլսկայային: Նրանք սիրահարվում են, սակայն նրանց միությանը դեմ են լինում թե՛ Թումանյանները, թե՛ Մարիայի ծնողները, որոնք սարսափում էին այն մտքից, որ իրենց դուստրը պիտի ապրի Կովկասում: Այնուամենայնիվ, Մուշեղն ու Մարիան ամուսնանում են, ունենում են երեք երեխա՝ Անահիտը, Նադեժդան և Վիգենը:

Հովհաննես Թումանյանի առաջնեկի ճակատագիրը տխուր դասավորվեց:

Առաջին Աշխարհամարտից և Խորհրդային կարգերի հաստատումից հետո Մուշեղը վերադարձավ Վրաստան: Աշխատում էր դպրոցում: 1937 թվականին նա աքսորվեց Տայշեն (Սիբիր) տաս տարով՝ նամակներ գրելու իրավունքով: Բայց նամակները շատ հազվադեպ էին տեղ հասնում: Մեկ տարի անց ընտանիքը լուր ստացավ, որ Մուշեղն էլ չկա: Նա վախճանվել էր աքսորավայրում…

Ճակատագիրը չխնայեց նաև Մուշեղի որդուն՝ Վիգենին:

Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Վիգենին զորակոչեցին բանակ: Զինկոմիսարիատում մեքենագրուհին, որը հասկացել էր, որ Վիգենը մեծն Թումանյանի թոռն է, ցուցակից բաց է թողնում նրա անունը: Սակայն Վիգենի պատվախնդրությունը ստիպում է նրան մեկնել ճակատ: Հետագայում նա դասվեց անհետ կորածների շարքին: Պարզվեց, որ Վիգենի վաշտը ոչնչացվել է 1941 թվականին՝ Մոսկվայի մատույցներում:

Արեգ…

Թումանյանի երկրորդ որդին՝ Արեգը, կոմունիստ էր:

Ասում են, որ նա լավ ծանոթ էր Միկոյանին: Ժամանակին հենց Միկոյանն է Արեգին ծանոթացրել Ստալինի հետ: Արեգին կնոջ հետ աքսորեցին Սիբիր: Նրանց միակ դուստրը՝ Սուրման, մնաց տատիկի՝ Օլգայի խնամակալության տակ: Հետագայում Սուրման մեկնել է Մոսկվա և պարզել, որ հորը գնդակահարել են 1939 թվականին ապրիլի 2-ին:

Համլիկ…

Թումանյանի երրորդ զավակը՝ Համլիկը, շատ չարաճճի երեխա է եղել:

Նա մեծ հետաքրքրություն ուներ լեզուների և գրականության նկատմամբ: Թումանյանը որդուն ուղարկում է Սորբոնի համալսարան ուսանելու փիլիսոփայություն: Այնտեղից նա շատ նամակներ է ուղարկում: Կենսագրականները փաստում են, որ Համլիկը Թումանյանների մեջ միակ էր, որից ամենաշատ նամակներն են պահպանվել: Նա թե՛ քույրերին, թե՛ ծնողներին առանձին-առաձին նամակներ է գրում: Ուսումն ավարտելուց հետո Համլիկը վերադառնում է Թիֆլիս, իսկ մի քանի տարի անց աքսորվում է Սիբիր: Հատկանշական է, որ առաջին աքսորից հետո Համլիկին հաջողվում է ազատվել աքսորավայրից: Նա վերադառնում է հայրենի տուն և բաժանվում է կնոջից՝ կանխազգալով, որ վտանգը դեռ չի մարել: Եվ նա իրավացի էր: 37 թվականին Համլիկը կրկին աքսորվում է Սիբիր՝ այս կերպ ազատելով ընտանիքին սպառնացող վտանգից: Թումանյանի թոռնուհին՝ Իրմա Սաֆրազբեկյանը պնդում է, որ Համլիկին աքսորելու հրամանը տվել է Բերյան:

Արտավազդ…

Արտավազդ կամ Արտիկ Թումանյանը տաղանդավոր նկարիչ էր:

Նա բազմաթիվ աշխատություններ էր կարդում տարբեր հայտնի նկարիչների մասին: Արտիկը նույնպես կամավորական զինվոր էր և մասնակցում էր ազատագրական մարտերին: Դեկտեմբերի 3-ին «Հորիզոն» թերթում Թումանյանը կարդում է Վանում զոհվածների անունները, որոնց մեջ էր դժբախտաբար նաև Արտավազդ Թումանյան անուն ազգանունը…

Անասելի ծանր օրեր ապրեց Թումանյանը: Մանավանդ, որ նա արդեն հասցրել էր կորցնել իր երկու եղբայրներին՝ Արտաշեսին և Ռոստոմին:

Աշխեն…

Իսկ Թումանյանի վեց դուստրերից ավագը՝ Աշխեն Թումանյանը, եղավ Եվրոպայի շատ քաղաքներում:

Ամունացավ քաղաքական գործչի հետ և տեղափոխվեց Երևան՝ դառնալով Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը: Ղեկավարեց թանգարանը մինչև 1966 թիվը:

Աշխեն Թումանյանը վախճանվեց 1968 թվականին:

Նվարդ…

Թումանյանի դուստրերը մեծ ներդրում ունեցան նրա գրական ժառանգության պահպանման գործում: Նվարդը հոր մասին հուշագրություն ստեղծեց: Մասնագիտությամբ պատմաբան էր: Նվարդը Դսեղի տուն-թանգարանի հիմնադիրներից էր և մեծ ներդրում ունեցավ նաև երևանյան թանգարանի կազմակերպման գործում:

Արփենիկ…

Արփենիկը Գայանյան օրիորդաց դպրոցից էր:

Տեղափոխվել էր Մոսկվա և աշխատանքի էր անցել Նախարարական խորհրդի հայկական բաժնում: Որոշ ժամանակ անց նշանակվել էր Լենինյան հանրային գրադարանի հայկական բաժնի գլխավոր գրադարանավար: Կյանքի վերջին շրջանում հաստատվել էր Երևանում: Գրադարանավարական գործի մեծ փորձն Արփենիկը ներդրեց իր հոր անձնական, բացառիկ գրադարանի մշակման գործում:

Անուշ…

Անուշը սովորել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում:

Սիրել է դաշնամուր նվագել և գրքեր կարդալ: Գրել է ոտանավորներ ու քառյակներ: Նաև երկու պատմվածք` նվիրված հորը: Անուշը Հովհաննես Թումանյանի տասը զավակներից ամենից ռոմանտիկն ու երազկոտն էր: Նա ապրեց մի կարճ և ներքին հակասություններով լի կյանք:

Սեդա…

Սեդա Թումանյանը ունեցել է նաև երկրորդ անուն՝ Հայկանուշ:

Նրա ծնվելուց առաջ Թումանյանը հյուրընկալում է Զորավար Անդրանիկին: Վերջինս տեղեկանում է, որ ընտանիքում համալրում է սպասվում ու խնդրում է, որ Թումանյանը տղա ունենալու դեպքում զավակի անունը դնի Հայկ, իսկ աղջկա դեպքում՝ Հայկանուշ: Թումանյանն արդեն ընտրել էր Սեդա անունը, բայց չի էլ ցանականում վիրավորել ու անտեսել թանկ հյուրի խնդրանքը:

Սեդան մեծ մասնակցություն է ունենում Թիֆլիսի իրենց բնակարանից իրերի Երևան փոխադրման և հուշասենյակների ձևավորման գործում: Ունեցել է մեկ դուստր` Իրմա անունով:

Թամար…

Թամարը նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում:

Հետո սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1933 թվականին մտել է Ալեքսանդր Թամանյանի արվեստանոց: Թամարը ղեկավարել է թանգարանը 1966-1989 թվականներին: Նա իրականացրեց թանգարանի մի անկյունում «Վերնատան» հուշասենյակը վերստեղծելու գաղափարը:
Զավակների հարցում բախտն անողոք եղավ Թումանյանի նկատմամբ: 10 զավակից նա ունեցավ 7 թոռ…
Ահա այսպիսին էին Թումանյանի զավակները…