Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Գավառական պատկերացում միջազգային կառույցների վերաբերյալ

Օրերս Վիեննայում կայացել է Եվրոպայում եւ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը, որը նախաձեռնել էր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Այս մասին մենք տեղեկանում ենք «Փաստ»-ից:

Իհարկե, նորմալ է, որ ԱԳ նախարարը հանդիպում եւ կարեւոր հարցեր է քննարկում մեր դիվանագետների հետ, սակայն «Փաստ»-ին այս հանդիպման հետ կապված ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես ՀՀ արտգործնախարարության պատմության մեջ առաջին անգամ արտգործնախարարը դիվանագետներին հանձնարարել է ամեն ինչ անել, որ հանրաքվեի հետ կապված մեղմվեն կամ չեզոքացվեն եվրոպական երկրների եւ կազմակերպությունների գնահատականներն ու հայտարարությունները:

«Հեղափոխական» Հայաստանը գլորվեց ու հասավ այնտեղ, որտեղ դիվանագետները պետք է զբաղվեն կառավարության թույլ տված կոպիտ վրիպումների հետեւանքների չեզոքացմամբ: Այլ կերպ ասած, գնացինք եւ հավասարվեցինք Ադրբեջանին:

Կարող ենք ՀՀ կառավարությանը հուշել, որ այս հարցում մեր դիվանագետները ձախողվելու են, քանի որ նախ իրենց ճամպրուկներում սեւ ձկնկիթ եւ նավթի տարաներ չեն լինելու, բացի այդ հանրաքվեն այն աստիճան ապօրինի է, այն աստիճան անհամատեղելի օրենքների եւ համաձայնագրերի հետ, որ այստեղ նույնիսկ ամենահմուտ դիվանագետները կձախողվեն:

Իսկ որ ամենավատն է, մեր դիվանագետները գցելու է են Հայաստանի վարկանիշը, ինչը բացասաբար է անդրադառնալու հատկապես Արցախի խնդրի կարգավորման հարցում ընթացող բանակցությունների, այս կամ այն երկրների հետ տարվող աշխատանքների վրա:

Խնդիրն այն է, որ միջազգային կազմակերպությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ունի կարծացած պատկերացում: Մասնավորապես, հետաքրքիր դիտարկում է արել «Հրապարակ» օրաթերթը, նշելով, որ Փաշինյանը Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ուշագրավ մի միտք արտահայտեց, որը, ցավոք, լրատվամիջոցների կողմից պատշաճ ուշադրության չարժանացավ։

«...դուք արել եք դա, որպեսզի այդ միջազգային կազմակերպությունները հանդուրժող լինեն ձեր թալանի նկատմամբ, միջազգային զեկույցներում ձեր մասին ավելի մեղմ զեկույցներ գրեն, ձեր ընտրակեղծիքների, ձեր հավաքած եւ բաժանած կաշառքների նկատմամբ աչք փակեն»։

Փաշինյանն ուղիղ միջազգային կազմակերպություններին մեղադրում է ինչ-որ բանի դիմաց զեկույցներ մեղմելու, թալանը հանդուրժելու, ընտրակեղծիքների նկատմամբ աչք փակելու մեջ։ 

Հիմա նույն Փաշինյանը մտածում է, եթե դա հաջողվել է նախկին իշխանություններին, ապա իրեն կհաջողվի ու կհաջողվի, մոռանալով, որ նախկինները, որքան էլ որ վատը լինեին, այս կամ այն օրենքի ընդունումից առաջ պարտադիր խորհրդակցում էին Վենետիկի հանձնաժողովի հետ, ցուցադրաբար չէին սպառնում իշխանության այս կամ ճյուղի ներկայացուցիչներին եւ օրենքի կոպիտ խախտումներով հանրաքվե կամ ընտրություն չէին նշանակում:

Հիմա բոլորովին այլ վիճակ է. Փաշինյանը փաստացի պատերազմ է հայտարարել Վենետիկի հանձնաժողովին, Ջանի Բուքիկիոյին, ԵԺԿ-ին, ԵԽԽՎ հայաստանյան համազեկուցողներին։ Շուտով այս ցանկն ավելանալու է եւ այստեղ հետաքրքիր է, թե ում վրա է հույս դնում Փաշինյանն իր հանձնարարականների կատարումը:

«Հրապարակը» մի հետաքրքիր փաստ է ներկայացնում: Այսպես, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը եւ նրա տեղակալները անմիջապես 2008թ. մարտի 1-ից հետո Հայաստանը ներկայացրել են միջազգային այս կամ այն կառույցներում: Այսպես, Զոհրաբ Մնացականյանը եղել է ԵԽԽՎ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան։ Ավետ Ադոնցը մարտի 1-ից հետո նշանակվել է ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան։ Արտակ Ապիտոնյանը մի քանի տարի ՄԱԿ-ի ժնեւյան գրասենյակում եղել է ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավարի տեղակալ, խորհրդական, իսկ 2009-2013 թվականներին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ։ 

Մի՞թե հենց նրանք են հուշել Փաշինյանին, որ եվրոպական եւ միջազգային կառույկցների հետ հնարավոր է աշխատել գավառային պատկերացումներով: Կարծում ենք, որ՝ ոչ: Պարզապես նրանք Փաշինյանի մոտ միավորներ շահելու համար նրան լսելիս պարզապես տմբտբացնում են գլուխները, թյուրիմացության մեջ գցելով նույն Փաշինյանին, ինչը վատ է ոչ միայն նրանց, Փաշինյանը, այլ ամբողջ երկրի համար:

Գուցե արդեն հանձնարարականները կատարվում են եւ դա է պատճառը, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքի հայերեն թարգմանությունից անհետացել է Վենետիկի հանձնաժողովի մասին արված հիշատակումը:

Ամեն դեպքում վատ է, որ ունենք մի իշխանություն, որը գնում է բացահայտ ապօրինության եւ այնքան գավառական պատկերացում ունի աշխարհի մասին, որ կարծում է միջազգային կառույցների հետ իրենց պատկերացրած աշխատանքները տանելով հնարավոր է խուսափել տհաճ գնահատականներից եւ հայտարարություններից:

Վարդան Մխիթարյան

Top-News.am