Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Վահե Գրիգորյանը դեկտեմբեր-հունվար ամիսներին մեկնել է գաղտնի գործողումների

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին մակագրված 6 գործով Սահմանադրական դատարանը չի կարողացել աշխատակարգային որոշումներ կայացնել, քանի որ Վ.Գրիգորյանը դրսեւորել է անգործություն ու չի կատարել իր գործառույթները։ Փոխարենը՝ Վահե Գրիգորյանը մեկնել է գործուղումների՝ սեփական նախաձեռնությամբ՝ խախտելով Սահմանադրական դատարանի աշխատակարգը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել գրավոր հարցմանն ի պատասխան Սահմանադրական դատարանից տրամադրված տեղեկատվությունից։

Այսպես՝ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՍԴ՝ պարզելու, թե Վահե Գրիգորյանի կողմից երդման արարողությամբ ՍԴ դատավորի գործառույթներն ստանձնելու պահից՝ 2019թ. հունիսի 20-ից մինչև 2020թ փետրվարի 1-ը ՍԴ քանի նիստ և քանի՞ աշխատակարգային նիստ է տեղի ունեցել և այդ նիստերից քանիսի՞ն չի մասնակցել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը և ինչ պատճառաբանությամբ։ Եւ բացակայություններից քանիսն են հարգելի։

Ըստ այդմ՝ ՍԴ-ից հայտնեցին, որ տեղի են ունեցել դատական կազմի նիստեր, 41 աշխատակարգային նիստ, 39 ՍԴ նիստ, որոնցից որևէ մեկին Գրիգորյանը չի մասնակցել։

«Լիազորություններն ստանձնելու պահից մինչեւ սույն թվականի փետրվար ամիսը Վահե Գրիգորյանիը չի իրականացրել որպես ՍԴ դատավոր իրեն վերապահված որեւէ գործառույթ, այդ թվում՝ չի մասնակցել որեւէ նիստի (դատական կազմի նիստեր, 41 աշխատակարգային նիստ, Սահմանադրական դատարանի 39 նիստ) չի մասնակցել ՍԴ ներկայացված դիմումների՝ քննության ընդունելու հարցի պարզման գործընթացին, ներառյալ՝ դիմումի նախնական ուսումնասիրման արդյունքներով չի կազմել հաղորդում՝ գործը քննության ընդունելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված պահանջների պահպանվածության վերաբերյալ, որպես զեկուցող դատավոր իրեն մակագրված գործերով չի կատարել օրենքով սահմանված գործառույթները, այդ թվում՝ չի ներկայացրել Սահմանադրական դատարանի ըստ էության որոշման նախագիծ»,-նշվում է գրավոր պատասխանում։

Ինչ վերաբերում է բացակայությունների հարգելիության հիմքերին, ապա ՍԴ-ից պաշտոնապես հայտնել են, որ Վահե Գրիգորյանը կողմից չի ներկայացվել իր բացակայությունների վերաբերյալ որեւէ հիմնավորում։

«Փաստինֆո»-ն խնդրել էր նաև տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե լիազորությունները ստանձնելու պահից քանի՞ գործ է մակագրվել Վահե Գրիգորյանին, դրանցից քանիսն է զեկուցել, քանի գործ է հետաձգվել և ինչու, ինչին ի պատասխան հայտնել են, որ Վահե Գրիգորյանին մակագրվել է 6 գործ, սակայն դրանցով նա չի իրականացրել իր լիազորությունները։ Դրանցից որոշներով կայացվել են աշխատակարգային որոշումներ՝ գործի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգելու կամ դատաքննությունն սկսելու ժամկետը հետաձգելու վերաբերյալ՝ պայմանավորված նրա անգործությամբ։

Նկատի ունենալով գործուղումների վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խիստ հետաքրքրությունը՝ մեկ այլ հարցմամբ խնդրել էինք ՍԴ-ից՝ տեղեկացնել, թե արդյոք այս ընթացքում Վահե Գրիգորյանը մեկնել է գործուղման եւ իր հանդիպումների, քաննարկված հարցերի վերաբերյալ տեղեկատվություն պատշաճ կարգով տրամադրվել է ՍԴ-ին, թե ոչ։ Ու պարզվեց՝ ոչ միայն մեկնել է, այլ նաեւ իր այցերը գաղտնի է պահել ու հայտնի չէ, թե ում հետ ինչ հանդիպումներ է ունեցել, ինչ պայմանավորվածություններ ձեռք բերել։ «Վահե Գրիգորյանը 2019թ դեկտեմբերի 13.26.27.30-ին, 2020թ. հունվարի 15.16.17-ին, որոնք հանդիսանում են աշխատանքային օրեր, չի ներկայացել աշխատավայր։ Նրա կողմից Սահմանադրական դատարանի աշխատողներին հայտնած տեղեկությունների համաձայն՝ նշված և հաջորդող որոշ ոչ աշխատանքային օրերին նա բացակայել է Հայաստանի Հանրապետությունից՝ գործուղման լինելու պատճառով։ Այլ մանրամասներ հայտնի չեն»,-նշված է ՍԴ ներկայացրած պատասխանում։ Միաժամանակ պաշտոնապես պարզաբանվել է, որ «վերը նշված ժամանակահատվածում Վահե Գրիգորյանը չի գտնվել արձակուրդում, սահմանված կարգով չի գործուղվել, չի ներկայացրել որևէ տեղեկատվություն քննարկված հարցերի և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ։ Մինչդեռ՝ ՍԴ աշխատակարգի 177-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանի՝ գործուղման մեկնող պատվիրակությունների կազմը հաստատում է ՍԴ նախագահը։

Այլ խոսքով՝ Վահե Գրիգորյանը մեկնում է գաղտնի գործուղումների, ունենում կասկածահարույց հանդիպումներ, նրա անգործությամբ էական վնաս է պատճառվում ՀՀ քաղաքացիների օրինական շահերին ու իրավունքներին, վատնվում հարկատուներիս հարկերից գոյացած պետբուջեի գումարները, մինչդեռ Փաշինյանը աչք է փակում դրանց վրա՝ դառնալով այդ ապօրինությունների երաշխավորողն ու հովանավորողը։ Այդուհանդերձ՝ ԱԱԾ-ին պետք է հետաքրքրի, թե իր երկրի բարձր դատարանի դատավորը ինչու է գաղտնի գործողումների գնում, որքանով են ձեռք բերված պայմանավորվածությունները բխում մեր ազգային շահերից։