Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Մասնակցել ապօրինի հանրաքվեին, թե՞ ոչ. որն է հոգեպես ավելի ազնիվ

Այսօր ՀՀ հպարտ եւ ոչ այնքան հպարտ քաղաքացիների մոտ մեկ հարց է առաջացել. մասնակցել, թե՞ չմասնակցել ապօրինաբար, օրենքի աղաղակող խախտումներով նշանակված հանրաքվեին, թե՞ չմասնակցել:

Եթե հանրաքվեն նշանակվել է ապօրինաբար, ապա ստացվում է, որ մասնակցել այդ միջոցառմանը նշանակում է մասնակցել ապօրինությանը: Այնպես որ, թվում է, որ ճիշտը ոչ թե գնալն ու ՈՉ ասելն է, այլ չմասնակցելը:

Հանրաքվեն ընտրություններից տարբերվում է մասնակցության շեմով: Սա չպետք է մոռանանք: Անհրաժեշտ թվով մասնակիցներ են պետք, որ այն համարվի կայացած: Որպեսզի մինիմալ շեմը` 650 հազար ձայնն ապահովվի, պետք է մասնակցի 1 միլիոն 300 հազար ընտրող, այլապես հանրաքվեն չեղյալ կհամարվի։ 

Իհարկե, եթե նրանք, ովքեր դեմ են այս խեղկատակությանը չմասնակցեն քվեարկությանը եւ արդյունքներն էլ չկեղծվեն, ապա հաստատ ոչ 1.3մլն ոչ էլ 300 հազար մարդ կմասնակցի այս հանրաքվեին, որից ընտրողների ճնշող մեծամասնությունը ոչինչ չեն հասկանում:

Իհարկե, այստեղ արդեն պետք է հիշենք Տիգրան Մուկուչյանին, որը վերածվել է հեղափոխության սիրելի ԿԸՀ նախագահի: Ի՞նչ կարող է անել Մուկուչյանը՝ այն, ինչ արել է նախկինում: Հայաստանում, որտեղ իրականում հազիվ 1.3 միլիոն ընտրող բնակվի, հաստատ հանրաքվեի ժամանակ բարձր մասնակցություն չի ապահովվի առանց կեղծիքների:

Վարչահրամայական մեթոդները դեռ մի կողմ դնենք: Նույնիսկ վարչահրամայականով այդքան մարդ տեղամաս չի գնա: Ստացվում է, որ նրանք, ովքեր չեն պատրաստվում մասնակցել հանրաքվեին, պետք է անպայման ակտիվ դիտորդական առաքելություն իրականացնեն, վերահսկեն մասնակիցների իրական թիվը:

Մի քանի հիշեցում. վերջին արտահերթ ընտրություններին ըստ պաշտոնական տվյալների մասնակցել է 1 մլն 261 հազար մարդ: Անհեթեթություն կլինի առնվազն, եթե հանկարծ հանրաքվեից հետո հայտարարվի, թե ավելի շատ մարդ է մասնակցել հանրաքվեին, քան արտահերթ ընտրություններին:

Մեկ հիշեցում եւս 2017-ի խորհրդարանական ընտրություններին, ըստ նույն պաշտոնական տվյալների մասնակցել է 1,5 մլն մարդ: Եւ շատ հետաքրքիր պատկեր է ստացվում: Եթե, այնուամենայնիվ, կառավարող վերնախավը հաշվի չնստի օրենքների հետ, հաշվի չնստի միջազգային կազմակերպությունների հետ եւ որոշի գնալ մինչեւ վերջ, որից հետո հրապարակի թվեր, թե հանրաքվեին իբր բավարար թվով մարդ է մասնակցել, ստանալու ենք այնպիսի պատկեր, որը գրանցվում է Հյուսիսային Կորեայում կամ Թուրքմենստանում՝ մասնակիցների 99,99 տոկոսը ԱՅՈ է ասում «մեծ եւ սիրելի առաջնորդի» առաջարկին:

Եթե սրան էլ գումարենք «ժողովրդի» վարչապետի Աժ ամբիոնից արած այս հայտարարություն. «Բոլոր այն մարդիկ, ուժերը, ովքեր կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ հարուցել ժողովրդի ազատ կամարտահայտման առաջ, նրանք կարժանանան համարժեք հակահարվածի որպես հակաժողովրդական, հակաժողովրդավարական և հակապետական ուժեր», ապա ամբողջությամբ կհասկանանք, թե ինչ երկիր է ցանկանում կերտել Փաշինյանը:

Իհարկե, սա դեռ չի նշանակում, որ ինքը հասնելու է իր նպատակին, բայց այս ընթացքը մեզ եւ մեր երկրին ծանր, շատ ծանր հարվածներ է հասցնելու: Եւ բոլոր նրանք, ովքեր այս կամ այն պատճառով վարչապետի մոտ միավորներ հավաքելու համար պատրաստվում են ավելի շատ քվեարկող տանել հանրաքվեի տեղամասեր, պետք է գիտակցեն, թե ինչ են անում իրականում:

Հ.Գ. Լուսանկարում Հայաստանը հանրաքվեից հետո, եթե ամեն ինչ ընթանա «ժողովրդի» սրտի վարչապետի ցանկությամբ

Աննա Բաղդասարյան

Top-News.am