Լուկաշենկոն բլոգեր Լապշինին Ադրբեջանին չհանձնելու հիմնավորում չի տեսնում
Բելառուսը հիմնավորում չունի, որպեսզի Ադրբեջանին չհանձնի ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Նրան Ադրբեջանին չհանձնելու ի՞նչ հիմնավորումներ ունենք: Ոչ մի»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում կայացած մեծ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ Լապշինի ձերբակալությունն իրականացվել է Ինտերպոլի որոշման համաձայն: «Բոլոր օրենքների եւ կարգերի համաձայն՝ նրան պետք է Ադրբեջանին հանձնել: Իհարկե, մենք կարող ենք նրան ընդհանրապես ազատել, բայց դա ճիշտ չի լինի: Ճիշտ նույնկերպ կվարվեն մեզ հետ, եթե ինչ-որ մեկին ձերբակալելու լինենք: Հետեւաբար՝ բոլոր համաձայնագրերով նրան պետք է Ադրբեջանին հանձնել»,- հավելել է Լուկաշենկոն:
Դեկտեմբերի կեսին Լապշինը, որը նաեւ ՌԴ քաղաքացի է, Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցումով, որտեղ նրան ԼՂՀ այցելության համար ընդգրկել էին «սեւ ցուցակում»։ Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:
Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ