Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Անլրջությունը խժռում է պետությունը

Ինչպես մենք հիմա չենք հասկանում, թե ինչ էր կատարվում մարդկանց հետ 1930-ականներին, երբ մատնում էին մեկը մյուսին, երբ ժողովրդի թշնամիներ էին հետապնդում, երբ գնդակահարում էին, աքսորում եւ միաժամանակ պաշտում առաջնորդին, այնպես էլ մեր հաջորդ սերունդները չեն հասկանա, թե ինչ է կատարվել մեզ հետ, որ օրինակ լսելով, որ վարչապետն ասում է, թե կարելի է ընտրական զբոսաշրջություն զարգացնել, ոչինչ չենք արել այդ անլրջությանը վերջ տալու համար:

Ընտրական տուրիզմ ենք ստեղծում, քարոզարշավին տնտեսությունն ավելի կաշխուժանա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ի հարցուպատասխանի ժամանակ ԱԺ տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հարցին պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո պատգամավորը հարկ չհամարեց կամ բավարար խիզախություն չունեցավ վարչապետին լրջության կոչ անել։

Նշենք, որ Թունյանը Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին հարցրել էր՝ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի 2 ամիս տեւելիք քարոզարշավը արդյոք կարո՞ղ է բացասական ազդեցություն ունենալ տնտեսական ակտիվության վրա։ Այլ կերպ ասած պատգամավորը հասկիանում է, վստահ է, որ այս հորինովի հանրաքվեն բացասաբար է անդրադառնալու առանց այն էլ ծանր վիճակում գտնվող տնտեսության վրա, իսկ վարչապետը ծաղրում է պատգամավորին, ծաղրում է Ազգային ժողովը, ծաղրում է մի ամբողջ երկիր:

Ցանկացած իրեն հարգող երկրում իրեն հարգող հանրությունը վարչապետի միայն այս հայտարարությունից հետո առնվազն կպահանջեր նրա հրաժարականը: Ի՞նչ է նշանակում «ընտրական տուրիզմ»: Մի կողմ դնենք, որ հանրաքվեի անցկացման որոշումը կայացվել է Սահմանադրության եւ օրենքների կոպիտ խախտումներով եւ փորձենք հասկանալ, թե պետության համար կարեւոր նշանակություն ունեցող համապետական հանրաքվեն ինչպես կարելի է վերածել բիզնեսի, տուրիզմի:

Իսկ գուցե Փաշինյանն առաջարկի տեղամասեր մտնել ամբողջովին մերկ կամ գոնե տեղամասային հանձնաժողովի անդամներն ամբողջովին մերկ լինեն, որ զբոսաշրջիկների հոսքն ավելի մեծ լինի: Իսկ գուցե առաջարկի հենց ընտատեղամասերում բրդուջներ բաժանել:

Լավ, ինչքա՞ն կարելի է հանդուրժել այս անլրջությունը, այս ծաղրը պետության նկատմամբ: Փաշինյանն ասում է, թե տնտեսական ակտիվության ցուցանիշը կարող է ընտրությունների շրջանում ավելի բարձրանալ, իսկ իմքայլական պատգամավորները չեն փորձում ընդհատել նրան, չեն փորձում վերադարձնել իրականություն:

Դատարկաբանությամբ տնտեսություն չես զարգացնի: Ինչ որ մեկը Փաշինյանի կհուշի, որ դրսում բոլորովին այլ իրականություն է, քան 2018-ի ապրիլին, որ ֆեյսբուքյան ֆեյքերն իրական կյանքում գոյություն չունեն, որ այս աստիճան չի կարելի ամեն ինչ անլրջացնել: 

Վերջին հաշվով ի՞նչ են մտածելու Հայաստանի մասին արտերկրում, միջազգային կառույցներում, երբ լսեն, որ վարչապետը տուրիզմի նոր տեսակ է հորինել: Մեղմ ասած, հաստատ լավ բան չեն մտածելու: Լավ օտարերկրացիներին մի կողմ դնենք, իսկ մենք ինչ ենք մտածում, իսկ մենք որքան ենք լռելու եւ մտնելու կեղծ օրակարգերի մեջ:

Երբ վարչապետը կոչ արեց արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներին մասնակցել հանրաքվեին, մի ռուսաստանաբնակ ֆեյսբուքում գրեց՝ Նոր տարուն ծախսած գումարների համը մնացե՞լ է բերանիդ: Իրոք վիրավորական գրառում, բայց ամբողջ երկրի համար: Ինչո՞ւ ես այսքան իջեցնում պետության կշիռը, որ նման գրառումներ հայտնվեն:

Անլրջությունը խժռում է մեր երկիրը: Մտածենք այս մասին, չնայած վստահ եմ, որ իմքայլականները, նրանց աջակից ֆեյքերն ու հեղափոխության նվիրյալները շուտով գովերգելու են վարչապետին տուրիզմի նոր տեսակ հորինելու վրա: Այսքանից հետո մնում է, որ ապրիլի 24-ից առաջ էլ նման կոչով դիմի արտերկրում ապրող մեր հայրենակիցներին, որ պատկերն ավելի ամբողջանա:

Վարդան Մխիթարյան

Top-News.am