ՀՀ-ում կարգելվի հասարակական վայրերում ծխելը
ՀՀ-ում կարգելվի հասարակական վայրերում ծխելը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Ճիշտ է, այս ամենը դեռ հեռանկարում է, քանի որ փոփոխությունների ծրագիրը դեռ ամբողջությամբ պատրաստ չէ, բայց արդեն այսօր կարելի է խոսել այն մասին, որ համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ արգելվելու է ոչ միայն հասարակական վայրերում ծխելը, այլև ծխախոտի գովազդն ամբողջությամբ, իսկ ծխախոտի տուփերը, ինչպես միջազգային պրակտիկայում է, զարդարելու են սարսափելի նկարներ:
Ծրագրի նպատակն է Հայաստանում ծխողների թիվը 30-40%-ով կրճատել: Պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանում չափահաս տղամարդկանց ավելի քան 55%-ը ամենօրյա ծխողներ են, կանանց 3%-ն է ծխում, սակայն շատ են նաև սոցիալական ծխողները (ոչ ամեն օր):


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար