Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Ռուսաստանում գործող հայկական պարի անսամբլը 6 տարի միջազգային բեմերում է

Ռուսաստանի Դաշնությունում 2014 թվականին ստեղծված և մինչ օրս գործող «Արատտա» հայկական պարի անսամբլը մեկ նպատակ է հետապնդում՝ երեխաներին կրթել ու պահել հայ։ Սովորեցնել հայերեն մտածել, պարել ու գիտակցել, պարապմունքներն էլ բացառապես անցկացվում են հայալեզու։
Անսամբլի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր պարուսույց, բեմադրող Գևորգ Քեշիշյանի հետ զրուցել ենք անսամբլի ստեղծման ու ձեռքբերումների մասին։
-Գևորգ ,Դուք նախքան անսամբլի ստեղծումն ի՞նչ գործունեություն եք ծավալել։
-35 տարի շարունակ ես զբաղվել եմ պարով։ Անցել եմ մեծ վարպետների դպրոց:
-Ի՞նչ է պարարվեստը Ձեզ համար։
-Պարարվեստը ամեն ինչ է՝ իմ կյանքն է, իմ ապրելակերպը։ Այս տարի լրանում է 35 տարին, որ ես պարարվեստում եմ, իսկ հիմա առավել ևս դրա մեջ եմ, որովհետև ինձանից հետո ես թողնում եմ սաներ, ովքեր ինձ նման մտածում են, ինձ նման վաղը, մյուս օրը կսկսեն բեմադրել։ Ես ձեռագիր եմ թողում:
-Ինչպե՞ս որոշեցիք ստեղծել անսամբլը։
- 2014 թվականին ես Մոսկվայում էի աշխատանքի հրավերով։ Եկավ մի պահ, ու որոշեցի, որ իմ պարի խումբը պիտի ունենամ ու ստեղծեցի անսամբլը։ Սկզբից 6 հոգով սկսեցինք ու գրեթե 1 տարի 6 աշակերտով ենք գոյատևել։ Շատ մեծ դժվարություններ են եղել, բայց որոշեցի, որ ինչ դժվարություն էլ լինի պիտի առաջ գնանք ու այդ 6 երեխայի հետ՝ իրենք ինձ վստահեցին, ես էլ իրենց նայելով, իրենց ոգևորությունը տեսնելով՝ ստեղծվեց ու գնացինք առաջ:
-Ինչպե՞ս անսամբլը մուտք գործեց ասպարեզ և ինչպե՞ս ընդունվեց անսամբլը։
-2014 թվականի ապրիլին ստեղծեցինք անսամբլը և ամռանը մենք գնացինք Հայաստան ՝ Ծաղկաձորում մասնակցելու «Happy planet» միջազգային մրցույթին։ Այդ մրցույթում ստացանք Գրան պրի մրցանակը, ու այդտեղից մեր հաղթարշավը սկսվեց։
-Միջազգային մրցաշարերի մասնակցության մասին կպատմե՞ք։
-Մենք բազմիցս մասնակցել ենք կազմակերպված միջազգային տարբեր մրցաշարերի։ 2015 թվականին մեկնել ենք Սանկտ Պետերբուրգ և միջազգային Super Star մրցույթին մասնակցելով գրավել առաջին տեղը, ստացել «Լավագույն բեմադրություն» նոմինացիան։
Պետք է նշեմ, որ մցույթներից միշտ հաղթանակներով ենք վերադարձել։ Այսօր մենք 6-ակի Գրան պրիակիր ենք և Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն։ Ունենք նաև բազմաթիվ առաջին տեղի մրցանակներ:
Այս տարիների ընթացքում երեք մենահամերգ ենք ունեցել, որոնցից մեկը նվիրվել է Վանուշ Խանամիրյանի 90 ամյակին, երկրորդը հենց «Արատտայի» մենահամերգն է եղել, իսկ երրորդը մեր 5 ամյակին նվիրված բարեգործական համերգն էր, որը նվիրեցինք Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին:
-Ձեր հաղթանակների մեջ կառանձնացնե՞ք մեկը, որն ավելի եք կարևորում։
-2016 թվականի մարտ ամսին մենք մասնակցեցինք «Արտիստիկ պարեր» միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպված Եվրոպայի առաջնությանը, որն ամեն տարի տեղի է ունենում Մոսկվայում: Հանդես եկանք երկու պարով, որոնցից մեկը կոչվում էր «Կապույտ թռչուն»։ Այդ մրցույթում մենք դարձանք կրկնակի չեմպիոն և գրավեցինք առաջին տեղը՝ երկրորդ հորիզոնականում թողնելով Ադրբեջանին: Այդ հաղթանակը մեզ համար, իսկապես, շատ կարևոր էր։
-Որտե՞ղ է հասել այսօր «Արատտան»։
-6-ից հասել ենք 150-ի։ Մոտ 6 տարվա ընթացքում մեր սաների թիվը հասել է 150-ի ու անսամբլը դուրս է եկել Մոսկվայի սահմաններից՝ մերձմոսկովյան շրջաններում ևս տարածվել ենք։ Մեր մասնաճյուղերում սովորող սաները մասնակցում են համերգների ու գրավում են բավականին բարձր հորիզոնականներ։ Հիմա իմ նպատակն է, որ մասնաճուղերն էլ հասնեն այն մակարդաին, որ չունենան 2-րդ, 3-րդ, 4-րդ հորիզոնականներ։
-Բարեգործական համերգների հաճա՞խ եք մասնակցում։
-Մեր անսամբլի համար պարտադիր պայման է մասնակցել բոլոր բարեգործական համերգներին։ Մոսկվայում ինչքան բարեգործական համերգներ կան, մասնակցում ենք։ Նույնիսկ եթե զբաղված լինենք այդ օրը ուրիշ մասնաճյուղ կուղարկենք, բայց եթե հարցը բարեգործությանն է վերաբերում՝ պարտադիր մեր ներդրումը ունենում ենք:
-2020 թվականի հետ կապված ի՞նչ պլաններ ունեք։
-2020 թվականին շատ մեծ պլաններ կան: Այս տարի մայիսի 31-ին էլ նախատեսվում է 4-րդ մենահամերգը, որը նույնպես բարեգործական է լինելու։Մարտի 6-7-ին Եվրոպայի առաջնություն ունենք: Մարտի վերջին միջազգային մրցույթ կա Մոսկավայում, որ կոչվում է «Լավագույներից լավագույնը» և մեր մասնաճյուղերը կներկայանան: Ապրիլի սկիզբին պետք է ներկայացնենք մեր «Հայոց ցեղասպանություն» պարի տեսահոլովակը, որը նվիրվում է ցեղասպանության 105 ամյակին։
Այս տարի նաև վավերագրական ֆիլմ պետք է նկարենք «Արատտայի» 5 ամյա գործունեության մասին: Այնպես որ, անելու շատ բան ունենք։