Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Կարծիք

Ներկա ՍԴ կազմը չի կարող փաշինյանական օլիգարխիա ձևավորելու գործիք դառնալ. դա է պատճառը, որ գործը հասավ հանրաքվեի. Անդրանիկ Թևանյան

 

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձություններին ու ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեին։ Նա մասնավորապես նշել է, որ է Փաշինյանին գրպանային ՍԴ է պետք, նա կապիտալի սկզբնական կուտակման, սեփականության լայնամասշտաբ վերաբաշխման ու բիզնեսի կենտրոնացման քաղաքականություն է նախատեսել: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Հարցի պատասխանը գրված է Սահմանադրության մեջ։

Սահմանադրության 169–րդ հոդվածում նշված են այն սուբյեկտները, որոնք կարող են դիմել ՍԴ–ին։

Մայր օրենքը կոնկրետ դեպքերի համար կոնկրետ դիմող կողմ է սահմանել։

Նշված հոդվածի 8–րդ կետի համաձայն՝ ՍԴ կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների եւ ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաեւ համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Ահա այս կետի հետ կապված է Փաշինյանին գրպանային ՍԴ պետք։ Նա կապիտալի սկզբնական կուտակման, սեփականության լայնամասշտաբ վերաբաշխման ու բիզնեսի կենտրոնացման քաղաքականություն է նախատեսել՝ թաքնվելով թալանի դեմ պայքարի, կուլակաթափության և աղքատներին հարստությունը բաժանելու բոլշևիկյան լոզունգների տակ։

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձմանը, բանկային գաղտնիքի վերացմանն ուղղված և նմանատիպ այլ օրինագծերը փաշինյանական տնտեսաքաղաքական օլիգարխիա ձևավորելու նպատակ է հետապնդում։

Եթե այդ ծրագիրը կյանքի կոչվի, ապա տուժելու են բոլորը՝ խոշոր սեփականատերերից մինչև շարքային «Պողոս»։ Ինչպես որ բոլշևիկյան կուլակաթափությունը սկսվեց ցարականների ու խոշոր բուրժուազիայի դեմ պայքարի կոչով, բայց վերջում ունեզրկվեցին բոլորը՝ բուրժուայից մինչև 2 կով ունեցող ռուս մուժիկը՝ իրենց «Պողոսը»։

ՍԴ–ում կարող է վիճարկման առարկա դառնալ սեփականության վերաբաշխմանն ու նիկոլական «օրենքով» թալանին նպաստող օրինագծերը։ Կարող է վիճարկվել այն ակտի սահմանադրականությունը, որի միջոցով խախտվելու են բոլորի մասնավոր սեփականության իրավունքները։

Փաշինյանը փողն ուզում է ամբողջությամբ իր ձեռքը վերցնել և «օրինականացնել» թալանն ու օլիգարխիկ իշխանությունը։ Այ հենց դրա համար էլ նա ուզում է դրածո ՍԴ ունենալ, որ սեփականության վերաբաշխման համար պայքարում գործիք ունենա իր ձեռքում։

Ներկա ՍԴ կազմը, օբյեկտիվ ու սուբյեկտիվ, պատճառներով չի կարող փաշինյանական օլիգարխիա ձևավորելու գործիք դառնալ։ Դա է պատճառը, որ գործը հասավ հանրաքվեի։

Նիկոլ Փաշինյանն իրականում հանրաքվեի է դրել հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք արդյոք, որ Նիկոլ Փաշինյանը ստանա անսահմանափակ այլասերված իշխանություն, ստեղծի ֆյուրերիկական համակարգ և ամբողջ փողը վերցնի իր ձեռքը՝ անունը դնելով պայքար կոռուպցիայի դեմ»։ Պատասխանն ակնհայտ է։ Պետք է Ո՛Չ ասել ՀՀ անվտանգության ու տնտեսական զարգացման դեմ անցկացվող հանրաքվեին։

Հանրաքվեն պետք է վերածել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու քաղաքական գործընթացի։

Հ.Գ.։ ՍԴ–ն գրավելու այլ մոտիվացիաներ էլ կան, բնականաբար։

Նախ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված զարգացումները չեն շրջանցելու ՍԴ–ն։ Դա արդեն հերիք է, որ Փաշինյանը գիշերը չքնի։ Ապա նաև Ստամբուլյան կոնվենցիան, որը Փաշինյանի համար եվրոպական կառույցների հետ առևտրի լայն դաշտ է բացում. ՍԴ ներկա կազմը կարող է խափանել այդ առևտրային գործընթացը։

Փաշինյանը բազմիցս խոսել է այն մասին, որ Ղարաբաղի հարցը հանրաքվեի կարող է դնել։ Դա պատասխանատվությունից խուսափելու ամենաստոր դրսևորումներից կարող է լինել։ Այստեղ էլ նա չի կարող շրջանցել ՍԴ–ն։ Իրեն, հետևաբար, բացի ամենից նաև քիրվայական մտածողության ՍԴ է պետք։ Ինքնակոչիկ ՍԴ նախագահ Վահե Գրիգորյանն այդ միջավայրի ներկայացուցիչ է»։