Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

«Իմ քայլը» համառություն է հանդես բերում պետությունը կործանելու գործում. նոր հակասահմանադրական նախագիծ

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ: Այն հրապարակված է ԱԺ պաշտոնական կայքում:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է:

Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունները համարվում են դադարած, իսկ առաջացած թափուր տեղերը համալրելու ժամկետները եւ այլ մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով նախատեսված կարգով: Նշված կարգը նախատեսող սահմանադրական օրենքի փոփոխություններն ընդունվում են եւ ուժի մեջ են մտնում սույն հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում»,- նշված է նախագծում:

Փետրվարի 6-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ նախորդ նախագիծը հետ է կանչվել, և նախաձեռնողը նույնաբովանդակ նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ: «Իմ քայլը» խմբակցությունը կրկին միջնորդել է հրավիրել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, ես այդ մասին ծանուցումը ստացել եմ: Մենք մեկ ժամից կունենանք արտահերթ նիստ, որտեղ քննարկելու ենք այսօր ԱԺ արտահերթ նիստ գումարելու միջնորդությունը»,- ասաց Միրզոյանը:

Շրջանառության մեջ դրված փաստաթուղթը ստորագրել է 44 պատգամավոր:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ՍԴ-ն հասարակության շրջանում ունի վստահության ցածր մակարդակ:

«2015 թվականի սահմանադրական փոփոխությունները նշանավորվեցին նոր Սահմանադրական դատարան ունենալու սահմանադրի տեսլականով: Մասնավորապես, Սահմանադրությունը նախատեսեց Սահմանադրական դատարանի կազմավորման լիովին նոր կարգ, այն է՝ Սահմանադրական դատարանի ինը դատավորներին պետք է ընտրի Ազգային Ժողովը՝ երեքին Հանրապետության նախագահի, երեքին՝ Կառավարության, երեքին՝ դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: Սակայն, Սահմանադրության ընդունման պահին Սահմանադրական դատարանն արդեն հիմնականում կազմավորված էր: Փաստորեն, Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարանի կազմավորման մոդելը դեռեւս լիարժեքորեն կյանքի չի կոչվել: Սահմանադրական դատարանի ներսում եւ դրա շուրջ առկա ճգնաժամն այս պահին ունի մի քանի ասպեկտ, որոնք լրջագույն մարտահրավեր են Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրությամբ երաշխավորված ժողովրդավարության, ինքնիշխանության եւ իրավական պետության համար անհրաժեշտ եւ բավարար որակների ապահովման համար:

Սահմանադրական դատարանի ճգնաժամի առաջնային խնդիրը մինչեւ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի, անդամների եւ դրանից հետո ընտրված եւ ընտրվելիք Սահմանադրական դատարանի դատավորների կարգավիճակների ակնհայտ տարբերությունն է, որի վերաբերյալ քննարկումները իրավական հանրույթում գնալով ավելի են թեժանում:

Այսպես, սահմանադրական դատարանի գործող կազմի պայմաններում առկա է պաշտոնավարման ժամկետների էական տարբերություններ: Մասնավորապես, մինչեւ Սահմանադրության 2005 թվականի փոփոխությունները նշանակված սահմանադրական դատարանի անդամները պաշտոնավարելու են մինչեւ 70 տարեկանը լրանալը (2 անդամ), մինչեւ 2015 թվականի փոփոխությունները նշանակվածները՝ մինչեւ 65 տարեկանը լրանալը (5 անդամ), իսկ դրանից հետո ընտրվածները 12 տարի ժամկետով: Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով նախատեսված կարգով դատավորների պաշտոնավարման ժամկետը սահմանվել է 12 տարի:

Նման ժամկետային սահմանափակումը բնորոշ է եվրոպական բազմաթիվ երկրների:

Պաշտոնավարման ժամկետի սահմանափակումն առանց վերընտրվելու հնարավորության առավել նպաստում է Սահմանադրական դատարանի դատավորների անկախության ամրապնդմանը` միեւնույն ժամանակ հնարավոր դարձնելով սերնդափոխություն եւ գաղափարական փոփոխություններ:

Եթե սովորական դատարաններում, բացառությամբ բարձրագույն ատյանների, դատավորների պաշտոնավարումը մինչեւ կենսաթոշակային տարիքը լրանալն անկախության եւ անփոփոխելիության կարեւորագույն բաղադրիչներից է, ապա բարձրագույն դատարաններում պաշտոնավարող դատավորների փոփոխությունը կարող է էապես նպաստել արդարադատության արդյունավետությանը, ինչպես նաեւ ավելի ցածր ատյանների դատավորների համար ստեղծում է առաջխաղացման լրջագույն հեռանկարներ՝ խթանելով այդ դատավորների միջեւ առողջ մրցակցությունը:

Ընդ որում, նորընտիր մի շարք դատավորներ ըստ էության իրենց պաշտոնավարման ընթացքում հնարավորություն չեն կարող ունենալ նաեւ սահմանադրական դատարանի նախագահի թեկնածու լինելու, ընտրվելու գործող Սահմանադրությամբ սահմանված հնարավորությունից:

Բացի այդ, մինչեւ Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունները սահմանադրական դատարանը կազմված էր ինն անդամից, որից չորս անդամին նշանակում էր Հանրապետության նախագահը, իսկ հինգին՝ Ազգային ժողովը՝ Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ: Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով փոխվեցին ոչ միայն սահմանադրական դատարանի դատավորների, այլեւ սահմանադրական դատարանի նախագահի ընտրության կարգը:

Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններից 5 տարի անց Սահմանադրական դատարանի կազմից միայն 2 դատավոր է ընտրվել Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով սահմանված ընթացակարգին համապատասխան, ինչը նշանակում է որ նոր մոդելի սահմանադրական դատարանի կազմը ձեւավորված է ընդամենը մոտ 20 տոկոսով:

Հաջորդ խնդիրը հասարակության կողմից սահմանադրական դատարանի՝ որպես սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի նկատմամբ վստահության ցածր մակարդակն է: Ակնհայտ է, որ սահմանադրական դատարանը վստահության վերականգնման եւ որպես անաչառ դատարան հասարակության մեջ ընկալվելու խնդիր ունի, ինչով պայմանավորված է նաեւ սույն փոփոխությունների հրամայականը»,- նշված է հիմնավորման մեջ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am