Ֆրանսիան ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի դիպլոմը վերաճանաչել է
Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության որոշմամբ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ճարտարապետության ֆակուլտետի դիպլոմը 2017-ի հունվարին պետականորեն վերաճանանչվել է: Ըստ այդմ ՃՇՀԱՀ-ի ճարտարապետության դիպլոմը մնում է համարժեք ֆրանսիաի ճարտարապետի պետական դիպլոմին:
Ճարտարապետի պետական դիպլոմը թույլ է տալիս դիպլոմավորված շրջանավարտին գրանցվել մասնագիտական գործունեություն ծավալելու <<Պետական դիպլոմ ունեցող ճարտարապետի ինքնուրույն նախագիծ ներկայացնելու>> լիցենզիա ստանալու համար: Պետության կողմից շնորհված այդ լիցենզիան թույլ է տալիս տիտղոսակրին գրանցվել ճարտարապետների միությունների տարածաշրջանային ցանկում՝ նպատակ ունենալով իրականացնել մասնագիտական գործունեություն, ճարտարապետի մասնագիտությանը հատուկ իրավունքների և պարտավորությունների շրջանակում:
Ֆրանսիաի մշակույթի և հաղորդակցության նախարարի նշված որոշման, համար հիմք է հանդիսացել Եվրոպական միության ոչ անդամ պետություններում ճարտարապետներին տրվող դիպլոմների, հավաստագրերի և այլ կոչումների ճանանչման մասնագիտական որակավորումների ճանանչման ազգային հանձնաժողովի գնահատականը: Հանձնաժողովը ուսումնասիրելով ՃՇՀԱՀ-ի ճարտարապետության ֆակուլտետի կրթության որակը դրական կարծիք է հայտնել ճարտարապետի հայկական դիպլոմի ճանանչման վերաբերյալ:
ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյան


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով