Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

«Իմ քայլը» պատերազմ է հայտարարում ՀՀ քաղաքացիներին եւ միջազգային հանրությանը

Այն համառությունը, որով Նիկոլ Փաշինյանը եւ նրա «Իմ քայլը» խմբակցությունը գնում են հակասահմանադրական գործողությունների արդեն չի զարմացնում, այլ միայն տագնապ է առաջացնում: Ի վերջո նրանց արկածախնդրության հետեւանքով տուժելու է ամբողջ երկիրը, բոլոր քաղաքացիները, այդ թվում այն փոքրաթիվները, որոնք դեռ հույսեր են փայփայում այս իշխանությունների հետ:

Իմքայլական պատգամավորների մակարդակն այնքան ցածր է, գիտելիքներն աքյնքան նվազ, որ չեն կարողանում հասկանալ, թե ինչ կշիռ ու նշանակություն ունեն ԵԽԽՎ-ն, ԵԱՀԿ-ն, Վենետիկի հանձնաժողովը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան կամ Իրանը: 

Եթե այսպես չլիներ, ապա չէր լինի Վահագն Հովակիմյանի անունով ձեւակերպված խայտառակ եւ հակապետական օրինագիծը, որը չտեսնված քայլ է համաշխարհային պատմության մեջ: Չի եղել աշխարհում դեռ որեւէ իշխանություն, որը նման նախաձեռնությամբ հանդես գար:

Եթե լիներ բավարար գրագիտություն եւ փորձ, եթե լիներ իրավիճակի ճիշտ գնահատում, ապա չէր լինի եւ իմքայլականների խմբակցության առաջնորդ Լիլիթ Մակունցի հայտարարությունը: Եւ վերջապես իմքայլական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը չէր ծաղրի Ջանի Բուքիկիային ասելով՝ եթե պարոն Բուքիկիոն ունի փաստեր, որ կան անձնական ճնշումներ, դա քրեորեն պատժելի արարք է, պետք է դիմի իրավապահ մարմիններին՝ ասի, որ ես նման տվյալներ ունեմ։

Շուտով Բուքիկիոն եւ մյուսները շատ հստակ եւ Նիկոլայ Բաղդասարյանին եւ նրա շեֆին շատ մանրմասնորեն կբացատրեն, որը որից հետո է եւ ով ում պետք է դիմի, բայց ցավալին այն է, որ դրանից տուժելու է ամբողջ երկիրը:

Իմքայլականները կորցրել են իրականության զգացումը եւ կարծես չեն հասկանում, թե ինչ փորձանք են բերում մեր երկրի գլխին: Ավելին, չեն հասկանում, որ շատ շուտով պատասխան են տալու, օրենքի առաջ պատասխան են տալու հակաօրինական եւ հակապետական գործողությունների համար: 

Մեր աչքի առաջ, աշխարհի աչքի առաջ աթաքույց փորձ է արվում դուրս գալ օրինականության շրջանակից։ ՍԴ-ն գրավելու, իրենցով անելու կպչուն միտքը հանգեցրեց նրան, որ հիմա պարզապես գնում են աննախադեպ քայլի՝ Սահմանադրության խախտմամբ փորձել փոխել Սահմանադրությունը: 

Եւ ինչպես այս խայտառակ նախաձեռնության հեղինակները հասկանան, որ Սահմանադրության նորմերի փոփոխությունն առանց Սահմանադրական դատարանի եզրակացության տեղի ունենալ չի կարող։

Ուզում եք Սահմանադրությունը ձախից աջ կարդացեք, ներքեւից վերեւ, միեւնույնն է չեք կարող որեւէ տրամաբանական բացատրություն գտնել, որ ձեր քայլերը բխում են օրենքից եւ օրինականությունից: Ի վերջո երբ եք ուշքի գալու եւ հասկանալու, որ մի մարդու քմահաճույքները, կպչուն մտքերը չեն կարող վեր լինել օրենքից եւ Սահմանադրությունից:

Բարձրակարգ իրավաբանները նշել են եւ շարունակում են պնդել, որ իմքայլականների գործողությունները կարող է առանձնապես ծանր հանցագործության հատկանիշներ պարունակել ու քրեորեն պատժելի է։ Այս մասին պետք է լավ մտածեն նախ եւ առաջ նրանք ում անունն օգտագործելով գնում են այս քայլին, նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով պատրաստվում են կողմ քվեարկել այս անհեթեթությանը:

Եւ վերջապես շատ ճիշտ դիտարկում է արել փաստաբան Երվանդ Վարոսյանը. «Պատկերացնենք, որ նախանշված հակասահմանադրական ճանապարհով Սահմանադրության փոփոխությունները դե ֆակտո իրականացվեն։ Սա կնշանակի ունենալ «ոչ լեգիտիմ» Սահմանադրություն, որի պարագայում պետության իրավական անվտանգության մասին խոսելը կլինի ավելորդ, իսկ ցանկացած քաղաքական, իրավական կամ տնտեսական ճգնաժամ հղի կլինի պետությունն անարխիայի վերածելու վտանգով»։

Դեռ ուշ չէ, դեռ շատ ուշ չէ կանգ առեք, նայեք ձեր շուրջը, վերադարձեք իրականություն եւ հրաժարվեք ձեր արկածախնդիր քայլից: Մի խաղացեք ազգի եւ պետության անվտանգության հետ: Դուք արդեն դուրս եք գալիս պոպուլիզմի դաշտից եւ մտնում վտանգավոր մի հարթություն, որից դուրս գալ հնարավոր է եւ չստացվի:

Հակոբ Ասատրյան

Top-News.am