Պետք է բացառվի ցանկացած անպատեհ քաղաքական կամ անձնական ճնշում դատավորների վրա. Վենետիկի հանձնաժողովի նախագահ
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուկիքիոն հայտարարություն է արել Հայաստանում Սահմանական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, որում ասվում է.
«2019-ի հոկտեմբերի 29-ի իմ հայտարարությունից հետո ես շարունակում եմ մտահոգված լինել Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող բաց հակամարտության պատճառով: Կիսում եմ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի զեկուցողների մտահոգությունն այս հարցի շուրջ:
Կցանկանայի հիշեցնել Վենետիկի հանձնաժողովի՝ 2019 թվականի հոկտեմբերին ընդունած եզրակացությունում նշվող առաջարկությունների մասին առ այն, որ Սահմանադրական դատարանում վաղաժամ կենսաթոշակի անցնելու համակարգը պետք է շարունակի իրապես կամավոր լինել, բացառի ցանկացած անհարկի քաղաքական կամ անձնական ճնշում դատավորների վրա և պետք է այնպես մշակվի, որ չազդի դիտարկվելիք գործերի արդյունքի վրա:
Վերջին հանրային հայտարարությունները և գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշներին և չեն նպաստի իրավիճակի սրումից խուսափելուն:
Ժողովրդավարական մշակույթը և հասունությունը պահանջում են ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն և փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջև:
Կրկին կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն դրսևորել և խուսափել այս մտահոգիչ իրավիճակի սրումից՝ ապահովելու համար Հայաստանում սահմանադրության նորմալ գործունեությունը»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար