Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

2019-ի շահութահարկը. Արա Գալոյան

Հրապարակվեց 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը: Առաջին արձագանքները հաստատ քաղաքական են: Դժվար չէր ենթադրել, որ իշխանությունները կհպարտանան այդ ցանկով: Պարտադիր: Ընդդիմադիրները` կքննադատեն: Նույնքան` պարտադիր: Մինչդեռ ցանկը՝ որպես տնտեսական կարևորագույն փաստաթուղթ, մասնագիտական լուրջ վերլուծության պետք ունի: Միայն այդ ճանապարհով կարելի կլինի տեսնել մեր տնտեսության այսօրվա պատկերն ու այն գործընթացները, որոնք ընթանալու են մոտ ապագայում:

Նախ պարզ դիտարկումներից նկատելի է, որ տնտեսությունը շարունակում է զարգանալ-ընթանալ իներցիայով: Կտրուկ փոփոխություններ համարյա չկան: 2019թ․ խոշոր հարկատուների առաջին տասնյակը լրիվ համադրելի է նախորդ տարիների ցանկին: Միակ նկատելի նորամուծությունն այն է, որ խոշոր հարկատուների ցանկում հայտնվել են մի քանի նույնանուն ընկերություններ, որոնք գրանցվելու համար համարակալվել են: Հավանաբար գրանցող մարմնի կողմից։ Խոսքը «Ավտոներկրող» հպարտ անունը կրող ընկերությունների մասին է: Ավելին այդ ընկերություններից տնտեսավարման տեսանկյունից ամենահաջողակը բավական բարձր դիրք ունի հարկատուների ցանկում: 12-րդն է` մուծած հարկերի պատկառելի ցուցանիշով (11 մլրդ 835 մլն դրամ):

2019թ․ մեկ մլրդ դրամից ավելի հարկ մուծել է 190 կազմակերպություն: 2018թ․ դրանց թիվը 166 էր: Այստեղից կարելի է եզրակացնել, որ բիզնեսը խոշորանալու միտում ունի և, որ հարկերը ավելի արդյունավետ կամ շատ են հավաքվում: Արդյունավետ պնդումը հարկավ կանեն իշխանություններին ներկայացնող փորձագետները: Հակառակվողները կպնդեն, որ հարկատուների նկատմամբ չափազանց կոշտ դիրքորոշումը և ամեն գնով հարկ պահանջելը խժռում է տնտեսության զարգացման ռեսուրսները: Եվ որ դրա բացասական հետևանքները նկատելի կդառնան առաջիկա մեկ-երկու տարում:

Դրա լավագույն օրինակ կարող է հանդիսանալ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Մուծած 43 մլրդ 644 մլն հարկերով այս ընկերությունը երրորդն է: Երրորդը՝ թե՛ 2019-ին, թե՛ 2018-ին: 2018-ի ցուցանիշը 40 մլրդ 075 մլն դրամ էր: Հարկային մուտքերի ծավալի աճն ամենևին էլ չի նշանակում, թե ընկերությունը բարգավաճում է: Շատ ավելի խոսուն է այն փաստը, որ ընկերության մուծած 43.6 մլրդ-ը գերազանցող հարկերի գումարում շահութահարկի մասնաբաժինը մոտ 271 մլն դրամ է:

Նույն անթույլատրելի ցածր համամասնությամբ շահութահարկ է մուծել նաև 4-րդ խոշոր հարկատուն: Այլ կերպ ասած, մեր տնտեսվարող սուբյեկտների նկատելի հատվածը աշխատում է ցածր շահույթով:

Հիմա համեմատենք՝ 2018թ․ 1 մլրդ դրամը գերազանցող շահութահարկ մուծել է 29 ընկերություն: Դրանցից 14-ի մուծումների ծավալը 1-ից 2 մլրդ դրամի սանդղակում է: 2018թ․ 3 մլրդ դրամը գերազանցող շահութահարկ մուծել է 11 տնտեսվարող կազմակերպություն: Հիմա 2019-ի թվերը: 1 մլրդ-ից ավելի հարկ մուծող կազմակերպությունների թիվը նվազել է 1-ով: 3 մլրդ դրամից ավելի շահութահարկ 11-ի փոխարեն մուծել է 7 կազմակերպություն: Փաստորեն, մեր պաշտոնական հաշվետվություններում նկատելի են շահույթ ունենալ-վաստակելու բարդությունները: Իսկ դա հնարավոր օտարերկրյա ներդրողների համար չափազանց նկատելի և նույնքան խոսուն ցուցանիշ է:

Ներդրողները սովորաբար տնտեսական ցուցանիշների նկատմամբ շատ ավելի ուշադիր են, քան, ասենք, քաղաքական կոչ-հրավերների: 2018թ․ խոշոր հարկատուների ցանկում հայտնված 59 կազմակերպության մուծած շահութահարկի տողում գծիկ էր դրված: Ասել է, թե 59 կազմակերպություն շահույթ չէր ունեցել: Հետևաբար շահութահարկ չէր մուծել: 2019թ․ ցանկում շահութահարկ չմուծած կազմակերպությունների համապատասխան տողում գծիկի փոխարեն 0 է դրվել: Կարծում եմ՝ այդպես ավելի անկեղծ է:

Ավելացնենք, որ անցած տարի շահութահարկ չմուծած կազմակերպությունների քանակը ավելացել է 1-ով` 60 կազմակերպություն: Մեկ տարօրինակ փաստ ևս՝ 2018-ի ցանկում շահույթ չունեցած, հետևաբար շահութահարկ չմուծած ամենախոշոր հարկատուն 57-րդ տեղում գտնվող «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունն էր: Իսկ այս տարվա ցանկում նման կազմակերպությունն աննախադեպության աստիճանի անսպասելի էր: Առաջին տասնյակում կա զրո դրամ շահութահարկով աչքի ընկած կազմակերպություն։

Ահա այսպիսին է 1000 խոշոր հարկատուների ցանկի պատկերը՝ շահութահարկի «տեսանկյունից»: Ցանկ, որ արժանի է լուրջ վերլուծությունների»:

Արա Գալոյան

Politeconomy.org