Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է
Հայաստանի Առաջին Հանրապետությունը ծնունդ է առել 1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտներից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո:
Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կասեցրին թուրքական ներխուժումն Անդրկովկաս՝ կանխելով Հայաստանի լիակատար ոչնչացումը:
Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը) հռչակվեց «Հայկական ազգային խորհրդի» կողմից 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում` Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո:
Անկախ Հայաստանի առաջին վարչապետն էր Հովհաննես Քաջազնունին, վերջինը՝ Սիմոն Վրացյանը:
Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի՝ մինչեւ 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երեւան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը, եւ հանրապետությունը խորհրդայնացվեց:
Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, Քեմալական Թուրքիայի 1920 թվի հարձակումը, ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն:
Չնայած կարճ կյանքին՝ Առաջին Հանրապետության դերն անգնահատելի է պետականությունը վերագտնելու գործում:
«Մայիսի 28–ը մեր պատմության ամենամեծ տոնն է։ Հեռու չէ այն օրը, երբ մայիսի 28–ը կտոնվի իբրև համազգային անհերքելի ամենամեծ տոն, և ամեն հայ երկյուղածորեն պետք է խոնարհվի այդ տոնի առջև»,– ասել է ՀՀ առաջին վարչապետ Հովհ. Քաջազնունին։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից