Իշխանությունները հորինված գործերի օգնությամբ քաղաքական հետապնդումների են ենթարկում այլախոհներին․ Վիկտոր Սողոմոնյան
Ցավոք համոզվում ենք, որ ներկա իշխանությունները պատրաստ են դիմելու քաղաքական հետապնդումների։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ մեկնաբանելով երեկ «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին, «Ադեկվադ» կուսակցության անդամներին, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելու դեպքը։
«Ես, իհարկե, դատապարտում եմ երեկ տեղի ունեցած միջադեպերը՝ կապված Արթուր Դանիելյանի, Նարեկ Սամսոնյանի, Կոնստանտին Տեր-Նակալյանի հետ։ Ցավոք մեկ անգամ չէ, որ ասել ենք և հիմա էլ ցավոք համոզվում ենք, որ իշխանությունները պատրաստ են դիմելու քաղաքական հետապնդումների միջոցին և մտացածին, հորինված գործերի օգնությամբ քաղաքական հետապնդումների ենթարկել այլախոհներին, իրենց հակառակորդներին։ Ես խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը և ուզում եմ իմ զորակցությունը հայտնել մեր գործընկերներին, որոնք իրենց քաղաքական պայքարն են մղում»,-նշեց նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար