Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

«Վարչապետը ձեռքը փրփուրներին է գցել, քանի որ Հրայր Թովմասյանը նրան ստի մեջ «բռնացրեց»». Քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ երկիրը փաստերով չեն կառավարում, ուստի պետք չէ եռամսյակը մեկ հրապարակել 100 փաստ և համարել, թե երկրում դրական փոփոխություններ կան։

«Սա դպրոց չէ, դպրոցական առարկաների դասավանդում չէ, որ դասը սովորեն, հետո օրագիրը տանեն՝ գնահատականը նշանակեն։ Երկիրը կառավարվում է հայեցակարգերով, ներդրումներով, հստակ ու ճիշտ քաղաքականություն իրականացնելով։ Երկրի ներսում ու դրսում կարող է տեղի ունենալ մեկ փաստ, օրինակ, ինչ-որ համաձայնագրի կնքում, որը կլինի շատ կարևոր, քան 100 փաստը։ Բայց ինչպես տեսնում ենք՝ վարչապետն ունի իր պատկերացնումները, մասնավորապես՝ առ այն, որ երկիրը կարելի է ղեկավարել փաստերով, և որքան շատ փաստեր հրապարակի, այնքան լավ ժողովրդի համար։ Երկրի կառավարման վերաբերյալ վարչապետի պատկերացումներն այսպիսին են և այլևս չեն փոխվում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով վարչապետի Կապանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հրապարակված՝ Նոր Հայաստանի մասին 100 փաստերին։

Ըստ քաղտեխնոլոգի՝ 5 ժամ մամուլի ասուլիս տալը խոսում է այն մասին, որ վարչապետը 5 ավելորդ ժամ ունի, քանի որ նրա մամուլի ասուլիսը լավագույն դեպքում կարող էր լինել 1 ժամ, որի ընթացքում նա կարող էր իր տեսակետները հնչեցնել։

«Եթե, օրինակ, ՌԴ նախագահն է մամուլի ասուլիս տալիս, և այն տևում է 4-5 ժամ, դա հասկանալի է, քանի որ Ռուսաստանի ու Հայաստանի մասշտաբներն անհամեմատելի են։ Ընդ որում, դա տեղի է ունենում տարին մեկ անգամ, այլ ոչ թե՝ եռամսյակը մեկ։ Այստեղ տրամաբանություն չկա, և ֆիզիկապես այլևս այդ ասուլիսները լսելու չեն»,- շեշտեց Արմեն Բադալյանը։

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի և Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված գործընթացներին, մասնավորապես՝ գրիչի հայտնի պատմությանը, Արմեն Բադալյանը նկատեց՝ այս ամենն արդեն հասնում է անլրջության մակարդակի։

Ավելին՝ արդեն երկու տարի է՝ վարչապետը Հայաստանում փորձում է կառուցել իր «անձնիշխան համակարգը», որը չի հանդուրժում այլընտրանք։

Արմեն Բադալյանի դիտարկմամբ՝ Սահմանադրական դատարանը, ինչպես նաև մի քանի այլ կառույցներ՝ Արցախի իշխանական համակարգը, մի շարք լրատվամիջոցներ, Առաքելական եկեղեցին և այլն, այս պահին դեռևս վարչապետի հսկողության տակ չեն, ինչը Նիկոլ Փաշինյանը չի կարող հանդուրժել։
«Տևական ժամանակ է՝ վարչապետն իրականացնում է տարբեր գործողություններ, որպեսզի ազատվի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից, պատճառ են բերում, թե ՍԴ-ն կնքել է ընտրությունների արդյունքները՝ մոռանալով, որ դրան մասնակից են եղել նաև ընտրական տարբեր հանձնաժողովներ։ Սա ընդամենը պատրվակ է, խնդիր է դրված՝ տեղում վերցնել ՍԴ-ն, հիմա չի հաջողվում։ Երբ այս ամենի համար պատասխան պահանջվեց, վարչապետը բերեց ինչ-որ գրիչի պատմություն։

Ի դեպ, եթե գրիչն այդքան թանկարժեք էր, այն վարչապետը կարող էր հանձնել պետական բյուջե։ Կամ՝ եթե մարդն ունի թանկարժեք գրիչ, ապա դա դեռ չի նշանակում, որ նա կոռուպցիոներ է, քանի որ դեռ չգիտեն, թե այն ինչպես է ձեռք բերել. գուցե ինչ-որ մե՞կն է նրան նվիրել, չմոռանանք, որ Հրայր Թովմասյանը նախկինում պատգամավոր է եղել։ Ինչպես ասում են՝ վարչապետը ձեռքը փրփուրներին է գցել՝ ցույց տալու համար, որ ինքը ճիշտ է, քանի որ, ըստ էության, Հրայր Թովմասյանը նրան ստի մեջ «բռնացրեց»»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է ասուլիսի ժամանակ վարչապետի հիշատակումներին «Կարգին հաղորդում» սքեթչին և դիտարկմանը, որ լրագրողը կարող է իր բոլոր հարցերի պատասխաններն այդ սքեթչում փնտրել, Արմեն Բադալյանն ընդգծեց, որ վարչապետ Փաշինյանը լրագրողների կողմից հնչեցրած հարցերին պատասխաններ չուներ, այդ պատճառով էլ վկայակոչում էր «Կարգին հաղորդումը», բացի այդ, փորձում էր թեմաներն անլրջացնել և խուսափել ուղիղ պատասխանից։

«Երբ լրագրողը հարց է տալիս, երկրի ղեկավարը պարտավոր է տալ ուղիղ պատասխան, կամ ասել, որ չի ցանկանում այդ հարցին պատասխանել։ Այս ամենն ուղղակի արդեն այլևս մեկնաբանելու էլ չէ, որովհետև այդ գործընթացներն արդեն շրիշակից էլ ցածր մակարդակի վրա են»,- եզրափակեց Արմեն Բադալյանը։

168.am