Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Աշխարհ

Վկա. Հիտլերին թաղել են Պարագվայում, 1973 թվականին

Բրազիլացի լրագրող Մարսելո Նետտոն առաջին անգամ հարցազրույց է վերցրել մի մարդուց, ով, հնարավոր է, ներկա է գտնվել Ադոլֆ Հիտլերի հուղարկավորությանը 1973 թվականին։ Համաձայն այս վարկածի՝ նացիստների պարագլուխը Երկրորդ Համաշխարհային Պատերազմը տանուլ տալուց հետո փախել է Հարավային Ամերիկա, որտեղ ապրել է մինչեւ 1971 թվականը։

Բրազիլիայի բնակիչ Ֆերնանդո Նոգեիրա դե Արաուժուն վստահեցնում է, որ 1973 թվականին ներկա է գտնվել Հիտլերի հուղարկավորությանը. Ֆյուրերի դին, երկու տարի անց, բերել են ինչ որ տեղից՝ Արգենտինայի եւ Չիլիի սահմանից Պարագվայ, որտեղ այն թաղել են բունկերում։ Այս բունկերում պատերազմից հետո թաքնվել են գերմանացի շատ նացիստներ՝ հիշում է Ֆերնանդոն։

«Երբ մենք եկանք, իմ առջեւ ընդամենը լքված հողամաս էր։ Այս լքված հողամասի խորքում գերեզման հիշեցնող մի փոքր բլուր կար։ Հիմա այդ տեղում հյուրանոց է։ Հենց գազոնի ներքեւում, հողի տակ, եթե իջնեիր, տարածքներն էին, երեք հարկ ներքեւ։ Ես մասնակցել եմ հոգեհանգստյան արարողությանը։ Եվ ներկաներից մեկը սկսեց խոր վշտով պատմել, որ փետրվարին արդեն կլրանա երկու տարին, ինչ Հիտլերը մահացել է։ Ներքեւում այդ ընթացքում, մեր ոտքերի տակ աղմուկ էր լսվում, կարծես ցեմենտն էին հարթեցնում։ Եվ ես մինչեւ հիմա մտածում եմ՝ արդյո՞ք դին հանել են այնտեղից։ Ինձ թվում է, որ նա այդպես էլ պառկած է այնտեղ, եւ որ այնտեղ էլի դիակներ պետք է որ լինեն, ոչ միայն Հիտլերինը»,- հարցազրույցում ասել է Ֆերնանդո Նոգիերա դե Արաուժուն։

Այս թեման ուսումնասիրելուց շատ տարիներ անց Մարսելո Նետտոյին հաջողվեց բացառիկ հարցազրույց վերցնել այդ դեպքերի վկայից։ Ինչպես պատմել է Նետտոն «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ՝ Ֆերնանդոյի տարբերակը հաստատել են նաեւ այլ աղբյուրներից։

«Չիմանալով այն պատմության մասին, որ ինձ պատմել էր Ֆերնանդոն, հիտլերի վերահուղարկավորման մասին տեղեկությունը հաստատեց նաեւ մեկ այլ մարդ Բարիլոչեում։ Դա մի կին էր, որ շփվում էր նացիստական օդաչուներից մեկի նախկին սիրուհու հետ։ Նա ինձ պատմեց նացիստական օդաչուի սիրուհու պատմությունը, ըստ որի օդաչուն, Ռուդելի (հայտնի նացիստական օդաչու) հետ միասին տեղափոխել է Հիտլերի դին Ասունսյոն։ Մենք չենք կարող հաստատել, բայց մեր ենթադրությամբ, ի սկզբանե, Հիտլերի դին թաղված է եղել Արգենտինայի եւ Չիլիի սահմանի շրջանում», հայտնել է լրագրողը։

Ըստ նրա տվյալների՝ Հիտլերը մահացել է 1971թվականի փետրվարի 5–ին, իսկ 1973 թվականի հունվարի 1–ին նրա դին տեղափոխվել եւ թաղվել է Պարագվայում։
«1973 թվականի հունվարի 1-ին, Պարագվայում՝ Ասունսյոնում, Ֆերնանդո Նոգեիրան ներկա է գտնվել մի միջոցառման, որը ինչպես պարզվել է հետագայում, եղել է Հիտլերի հուղարկավորությունը։ Այդ ժամանակ Ֆերնանդոն 29 տարեկան էր։ Հրաժեշտի արարողությանը նրան հրավիրել էր մանկության ընկերը՝ նացիստական պաշտոնյայի որդի, ով պատերազմից հետո ապաստան գտնելու փնտրտուքով տեղափոխվել էր Բրազիլիա։ Երբ Ֆերնանդոն եկավ նշված հասցեով, ուր նրան հրավիրել էին, իր առջեւ տեսավ միայն մի հսկայական հողատարածք, որի խորքում եւ թաքնված էր բունկերը։ Նրանց մի մարդ դիմավորեց, հողամասի խորքում դուռ կար, երբ մտան, մի քանի աստիճան դեպի ներքեւ էին տանում։ Նրանք իջան բունկերանման ինչ որ տարածք, որտեղ, հողի տակ մի քանի հարկ կար։ Առաջին հարկում հյուրանոցի ընդունարանի նման մի բան էր, երկրորդ հարկում՝ դեպի ներքեւ, սենյակներն էին՝ մոտ 10-15 սենյակ, իսկ ավելի ներքեւ դահլիճանման մի բան էր, որտեղ անց էր կացվում հրաժեշտի արարողությունը՝ հոգեհացը։ Երբ նա եկավ, չէր էլ կռահում, որ դա Հիտերի թաղման արարողությունն էր, որ հենց այդ պահին, իրենց ոտքերի տակ հուղարկավորում էին Ֆյուրերին։ Բունկերը, որի վրա այսօր հյուրանոց է կառուցված, փախուստի դիմած նացիստների համար հանգստյան վայր էր ծառայել, եւ հնարավոր է, որ ոչ միայն Հիտլերն է այնտեղ թաղված, այլ նաեւ նրա կամակատարներից ոմանք։ Հնարավոր է, որ հենց դա է եղել Հիտլերի աճյունի տեղափոխման պատճառը», – ասում է Մարսելո Նետտոն։ 

Նա պատմում է, որ հողատարծքը, որտեղ գտնվում է բունկերը, 60-70-ականներին պատկանել է մի կազմակերպության, որը օգնել է Գերմանիայից փախստականներին։

2003թվականին այդ տեղում հյուրանոց է կառուցվել, բայց հիմա էլ հողը պատկանում է նույն տերերին, ինչ 40 տարի առաջ։ Լրագրողը պնդում է, որ նա մի քանի տարի է ծախսել, որ կարողանա թույլտվություն ստանալ ուսումնասիրելու հյուրանոցը հատուկ սարքավորումներով եւ ապացուցելու, որ հյուրանոցի տակ բունկեր է գտնվում, սակայն մինչ օրս դա նրան չի հաջողվել։

Պաշտոնական վարկածի համաձայն՝ Ադոլֆ Հիտլերը ինքնասպանություն է գործել 1945թվականի ապրիլի 30-ին, Բեռլինում՝ իր կնոջ, Եվա Բրաունի հետ միասին։ Դրանից առաջ նա իր սպասարկող անձնակազմին հրամայել էր մահից հետո այրել իրենց դիակները, որպեսզի դրանք չհասնեն սովետական զինվորներին։ Հիտլերի այրված մարմինը գտել են կարմիրբանակայինները, իսկ դիակը՝ ատամի պրոթեզներով ճանաչել է նրա անձնական բժիշկ Քեթե Հոյզերմանը։ Սակայն ավելի ուշ վերջինս հրաժարվել է իր ցուցմունքներից։ Նաեւ սա է պատճառ հանդիսացել այն վարկածի շրջանառման համար, որ Հիտլերը ապրել է Արգենտինայում մինչեւ 1970-ական թվականները։

Top-News.am