Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Իշխանությունն ուզում է ամեն գնով ազատվել իրեն ոչ հաճո դատավորներից և ՍԴ-ն համալրել յուրայիններով

ՀՀ սահմանադրական դատարանի շուրջ ընթացող գործընթացների, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկության, ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու օրենքի վերաբերյալ Tert.am-ը զրուցել է «Իմ Ձայնը» նախագիծի անդամ, փաստաբան Ասյա Օվանյանի հետ: Վերջինիս համոզմամբ՝ ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամի վերաբերյալ աղմուկն արհեստական է, և իշխանությունը խնդիր է դրել ամեն գնով ազատվել իր համար ոչ հաճո դատավորներից:

-Տիկի՛ն Օվանյան, մամուլում պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում, համաձայն որոնց՝ Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ անձնական բնույթի տեղեկություններ են հավաքագրվում իրավապահ մարմիններում, որպեսզի նրանց ճնշեն՝ ընդունել վաղաժամ թոշակի գնալու առաջարկը: Ի՞նչ է սա ենթադրում, և կա՞ այդ ամենը կանխելու մեխանիզմ, թե՞ ոչ:

-Մամուլում հրապարակված տեղեկատվությունը ՍԴ դատավորների և նրանց ընտանիքի անդամների անձնական կյանք ներխուժելու վերաբերյալ հիմնավորում է, որ իշխանությունների կողմից իրականացվող գործընթացները որևէ կերպ չեն մտնում դրանք իրավական լինելու կամ այդպիսին ներկայացվելու տրամաբանության մեջ։ Սա և մնացած զարգացումները, որ տեղի են ունենում Սահմանադրական դատարանի և ՍԴ դատավորների շուրջ, հաստատում է բազմաթիվ իրավաբանների մտահոգությունը, որ իշխանությունը խնդիր է դրել ամեն գնով ազատվել իր համար ոչ հաճո դատավորներից, ՍԴ-ն համալրել յուրայիններով։

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունը, օրենքն ընդունելուց անմիջապես հետո ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին սահմանադրական դրույթների խախտմամբ մեղադրանք առաջադրելը, նրա բնակարանի խուզարկությունը, մերձավոր ազգականների նկատմամբ քննչական գործողությունները, և նաև «գրչի» անլուրջ պատմությունը դրա վառ ապացույցն են։ Այս պարագայում պետք է ակնկալել ՍԴ դատավորների արժանապատիվ արձագանքը։ Իսկ մյուս կողմից, Հրայր Թովմասյանը և ՍԴ դատավորները մենակ չեն, հասարակության կրթված հատվածը շատ լավ գիտակցում է՝ ինչ է կատարվում, և նրանց պասիվ աջակցությունը կարող է շատ արագ վերաճել ակտիվ դիրքորոշման։ Այս ամենն, իհարկե, չի կարող անտեսվել նաև միջազգային հանրության կողմից։

-Օրերս ՍԴ հարցի ու երկրի անվտանգության միջև զուգահեռներ տարավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը. որքանո՞վ են փոխկապակցված ՍԴ-ն ու երկրի անվտանգությունը, և ի՞նչ ենթադրություններ կարող ենք անել, եթե նման հայտարարություն է անում ի պաշտոնե տեղեկացված անձը:

-ԱԱԾ նախկին տնօրենի անհանգստությունը պետք է լինի հասարակական և քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում։ ՍԴ-ն և երկրի անվտանգությունն իսկապես փոխկապակցված են։ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձությունները վտանգում են իրավական պետության հիմքերը։ Միատարր, միահեծան, առանց լուրջ հակակշիռների պետական ապարատ ունենալու իշխանության ձգտումները ակնհայտորեն պետականության դեմ ուղղված քայլեր են։

-Ի վերջո, ՍԴ-ում կա՞ ճգնաժամ, որի մասին շարունակում են պնդել իշխանությունները: Օրերս ՀՔԾ-ն խուզարկեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանը, և որոշ փորձագետների պնդմամբ՝ դա Թովմասյանի հանդեպ քաղաքական հետապնդման շարունակությունն էր, Դո՞ւք ինչ եք կարծում:

-ՍԴ ճգնաժամի վերաբերյալ աղմուկը արհեստական է։ ՍԴ նկատմամբ վստահության պակաս ունի քաղաքական իշխանությունը: Անվստահության խնդիր չունեն մասնագետները, գիտնականները, փաստաբաններն ու դիտորդները: ՍԴ որոշումներով արդյունավետ աշխատում է իրավաբանական համայնքը։ Եվ իշխանության կողմից վերջերս հնչեցված այն միտքը, որ «Մեր իրավապահ համակարգն անընդհատ մտավախություն ունի, որ մեր ՍԴ-ն, ըստ էության, այն դիրքում է, որ սպասում են, որ բոլոր կոռուպցիոներներին վերջում պատասխանատվությունից ազատեն», խոսում է հերթական մանիպուլյացիայի մասին, քանի որ չեմ կարծում, թե մտքի հեղինակները չգիտեն կամ չեն պատկերացնում ՍԴ լիազորություններն ու գործառույթները։ Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությանը, ապա քննչական գործողություների կատարումը, զուգորդված ՍԴ նախագահի իրավունքների խախտումներով, անհիմն խուզարկությունը, խուզարկության տեսանկարահանման արգելքը, ապագայում քրեական գործերի հիմք են դառնալու: