Հայաստանի կառավարությանը զգուշացնում են հետ կանգնել ավտորիտարիզմ տանող ճանապարհից
Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) Գործադիր կոմիտեն, որի հերթական նիստը տեղի է ունենում Ինդոնեզիայում, այսօր ընդունել է Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ բանաձեւ:
Սա այն բանաձեւերից չէ, որը կշտապի ֆեյսբուքում տեղեդրել ՀՀ վարչապետը: Ընդհակառակը, իշխանության սպասարկուներն ամեն ինչ անելու են, որ այս բանաձեւի մասին հնարավորին չափ քիչ մարդ իմանա, միաժամանակ փորձելով տպավորություն ստեղծել, թե Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը հեղինակոեւթյուն եւ ազդեցություն չունեցող կառույց է:
Իսկ բանաձեւում անդրադարձ է կատարվում Հայաստանում ժողովրդավարության խնդիրներին, մամուլի ազատությանը, դատական համակարգի քաղաքականացվածությանը եւ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ իրականացվող ճնշումներին:
Որպես տեղեկանք նշենք, որ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը հանդիսանում է համաշխարհային ամենախոշոր եւ ազդեցիկ քաղաքական կառույցներից մեկը:
Փաստորեն այս մեկուկես տարվա «հեղափոխական» գործընթացները հանգեցրին նրան, որ միջազգային հեղինակավոր կառույցներից մեկը մեր երկրին կշտամբում է հակաժողովրդավարական եւ հակաիրավական քայլեր իրականացնելու եւ դեպի ավտորիտարիզմ տանող քայլերի համար:
Անկեղծ ասած, հաճելի չէ, երբ գլորվում ես այնտեղ, որ այսպիսի բանաձեւեր են ընդունվում:
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար