Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Վարչապետն ու իմքայլականները ծանր հարված հասցրին Հայկ Մարությանին

Երեւանի քաղաքապետի պաշտոնը վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով զբաղեցրած Հայկ Մարությանը հայտնվել է ծանր վիճակում: Ընդ որում, այդ վիճակին նրան հասցրել է ոչ այնքան Երեւանի ավագանիի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, որքան վարչապետ Փաշինյանն ու իմքայլական պատգամավորները:

Եւ Նիկոլ Փաշինյանը, եւ Ազգային ժողովի իմքայլական պատգամավորները կուրծք ծեծելով ընդդիմացան Երեւանի քաղաքապետարանի ստացած կասկածելի նվիրատվությունների իրավաչափությունը ստուգելու նպատակով ԱԺ–ում քննիչ հանձնաժողովի ստեղծման առաջարկին։

Ընդ որում, այնպիսի կրքոտությամբ էին մերժում առաջարկը, որ նույնիսկ այս հարցում անտարբեր մարդկանց մոտ հարցեր առաջացան, որոնցից առաջնայինը հետեւյալն է՝ լավ, որ ամեն ինչ նորմալ է, որ խնդիր չկա, ինչո՞ւ են դպրոցական երեխայի համառությամբ հրաժարվում օրագիրը ներկայացնել ծնողին:  

Զավեշտ էր այն հիմնավորումը, որով իմքայլականները եւ նրանց առաջնորդը մերժում էին խորհրդարանական ընդդիմության առաջարկը: Այստեղ մնում է նրանց հիշեցնել, բացատրել, որ Երեւանի ավագանին կամ քաղաքապետարանի որեւէ վարչություն չի կարող որոշել, թե Ազգային ժողովը կարող է այս կամ այն հարցով քննիչ հանձնաժողով ստեղծել, թե՝ ոչ: Այդ լիազորությունը չունի նաեւ ՀՀ արդարադատության նախարարությունը, որքան էլ որ այն ղեկավարի զինծառայությունից խուսափած երիտասարդ նախարարը: 

«ԿամԱԶգեյթը» հանրությանը, քաղաքական շրջանակներին հուզող հարց է, որը պարզաբանման կարիք է զգում: Բնականաբար, սա հենց այն հարցն էր, որի լուծման համար էլ պետք է ձեւավորվեր քննիչ հանձնաժողով: Մեկ հիշեցում եւս, քննիչ հանձնաժողովը կարող է քննել ինչպես պետական, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմիններին առնչվող հարցեր։

Եւ այսքանից հետո ինչպես չմտածել, որ վարչապետը, իմքայլականները, ՔՊ-ականները թաքցնելու բան ունեն, անհանգստանալու առիթ ունեն: Վարչապետը եւ իմքայլականները որոշեցին Հայկ Մարությանին հեռու պահել տհաճություններից, բայց նրան ծանրագույն հարված հասցրին: Հիմա արդեն ով չէր կասկածում, սկսեց կասկածել, որ նվիրատվությունների հիմքում կոռուպցիոն ռիսկեր են եղել, եւ որ գոնե ամեն ինչ չէ, որ եղել է օրենքի սահմաններում:

Եթե դուք իրոք համոզված եք, որ ամեն ինչ մաքուր է եղել կամ ինչպես ձեզնից ոմանք են պնդում՝ արդար է եղել, ապա այդ դեպքում դուք պետք է շտապեիք ստեղծել այդ քննիչ հանձնաժողովը՝ ձեր ընկերոջ, գործընկերոջ երեսը պարզելու համար: Իսկ հիմա Հայկ Մարությանը հայտնվեց, մեղմ ասած, տհաճ իրավիճակում:

ՀՀ շարքային քաղաքացին արդեն իսկ եզրակացրել է՝ Մարությանը, նրան հովանավորող իմքայլականները եւ վարչապետը հաստատ հանրությունից թաքցնելու բան ունեն:

Ստեղծեիք հանձնաժողովը, թող մանրամասն ստուգեր, քններ, եւ, եթե վստահ էիք, որ ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում, ապացուցեիք դա, իսկ հետո հպարտորեն համբուրեիք ձեր սիրելի քաղաքապետի ճակատը, իսկ ընդդիմությանն էլ ապացուցեիք ձեր ճշմարտացիության մեջ: Ի վերջո ավելի լավ չէ՞ր լինի, եթե Մարությանը պատասխաներ պատգամավորների, քննիչ հանձնաժողովի անդամների հարցերին, քան ամիսներ հետո արդեն համապատասխան մարմինների հարցերին, բոլորովին այլ սենյակում:

Ամեն ինչ արեցիք, որ Կարգին Հայկոն մի օր ասի՝ մեզ համար «ԿամԱզ»-ում լռված հանգիստ գնում էինք, ինչու իջանք ու այս մոտոն նստեցինք:

Հակոբ Ասատրյան

Top-News.am