Ուրգանտին ՌԴ քաղաքացիությունից չեն զրկի «Երեկոյան Ուրգանտ» հեռուստածրագրում հնչած կատակի համար. Պոզներ
ՌԴ դերասան և հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտին քաղաքացիությունից չեն զրկի հունվարի 7-ին «Երեկոյան Ուրգանտ» հեռուստածրագրում հնչած կատակի համար: Այս մասին հայտնել է լրագրող Վլադիմիր Պոզները` Ura.ru հրատարակությանը տված հարցազրույցի ժամանակ` մեկնաբանելով «Сорок сороков» ուղղափառ հասարակական շարժման ակտիվիստների` Ուրգանտի դեմ հնչեցրած քննադատությունը:
Վերջիններս ավելի վաղ CitizenGo կայքում համապատասխան խնդրագիր էին հրապարակել: Ըստ շարժման մասնակիցների` ծրագրի հեղինակները, իբր, իրենց թույլ են տվել ծաղրել Հիսուս Քրիստոսին և քրիստոնեական ավանդույթները: Ակտիվիստներն առաջարկել են Սահմանադրության մեջ երկքաղաքացիության մասին արգելք մտցնել` նշելով, որ Ուրգանտին և օտարերկրյա անձնագրերով այլ անձանց պետք է զրկել Ռուսաստանի քաղաքացիությունից:
«Ինչ վերաբերում է նման կազմակերպությունների ելույթներին, ապա սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին անգամն է, ինչին ոչ մի կերպ չեմ կարող լրջորեն մոտենալ: Հույս ունեմ, որ սա նրա համար որևէ հետևանքներ չի ունենա: Վստահ եմ, որ նրան Ռուսաստանի քաղաքացիությունից չեն զրկի»,- հայտարարել է Պոզները:
Լրագրողը խոստովանել է, որ անձամբ չի դիտել տարակարծությունների առիթ դարձած թողարկումը, սակայն կարծում է, որ ակտիվիստները պետք է կապ հաստատեն «Առաջին ալիք»-ի ներկայացուցիչների հետ, քանի որ հենց հեռուստաալիքն է որոշում կայացրել ծրագիրը նման տեսքով եթեր հեռարձակել:
«Ես ընկերություն եմ անում նրա հետ և «Сорок сороков»-ի նման որևէ շարժում չի փոխի իմ վերաբերմունքը նրա նկատմամբ»,- եզրափակել է լրագրողը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով