Հրայր Թովմասյանի դեմ գործընթացները պետական բանդիտիզմի տարրեր են պարունակում. Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
Հրայր Թովմասյանի դեմ գործընթացները հանցակազմ են պարունակում, հետագայում բոլորը պատժվելու են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ գիտակից հասարակությունը պետք է բարոյապես սատարի ՍԴ դատավորներին:
«Իրենք իրենց չեն պաշտպանում, պաշտպանում են պետության հիմնասյուներից մեկը, եթե դա ջարդվեց, ՀՀ-ում շատ ավելի արագ և շատ ավելի այլանդակ ձևով են պրոցեսները գնալու: Ինչ վերաբերում է արդեն իրականացվող գործընթացին, այն արդեն կրում է պետական բանդիտիզմի էլեմենտներ՝ քրեական գործեր հարուցել, սանիկին, բարեկամին կանչել, կալանավորել և այլն, սա անթաքույց հանացագործության էլեմենտեր է պարունակում է»,-նշեց նա:
Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ հասարակությունը չպետք է թույլ տա, որ ռեպրեսիվ մեքնենան շարունակի գործել: «Եթե թույլ տանք մեկին հոշոտել, ապա ՀՀ յուրաքանչույր բնակիչ կդառանա պոտենցիալ թիրախ»,-ասաց նա:
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների պնդումներին, թե ՍԴ-ի շուրջ գործընթացները պատվիրակել է ժողովուրդը, որն ուզում է փոփոխություններ տեսնել՝ Վահե Հովհաննիսյանն ասաց, որ ժողովրդի մեծամասնությունը տեղյակ չէ, թե ՍԴ-ն ինչ ֆունկցիաներ է իրականացում և, վստահաբար, նման գործընթացներ չի պատվիրակել:
Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ պատահական իշխանության իրողության պայմաններում ցանկացած օր կարող են անակնկալ գործողություններ իրականացվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար