«Օսկար 2020». ինչու է հավակնորդների ցանկը հիասթափեցրել մարդկանց
«Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդների ցանկը լրջորեն հիասթափեցրել է օգտատերերին։ Պատճառը ցանկում սեւամորթների բացակայությունն է։ Համացանցում քննարկում է սկսվել այն մասին՝ արդյոք հնարավոր է դերասան Անտոնիո Բանդերասնին թխամորթ համարել։
Հավակնորդների անունների հրապարակումներից հետո բազմաթիվ լրատվամիջոցներ, այդ թվում Deadline-ը, «ԲԻ-Բի-Սի»-ն եւ USA Today-ը, ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ ռեժիսորները, դերասանները եւ բոլորը, բացառությամբ մի դերասանուհու (Սինտիա Էրիվո), որոնք առաջադրված են գլխավոր անվանակարգերում, սպիտակամորթներ են։ Twitter-ում թրենդերի շարքում կրկին հայտնվել է #OscarsSoWhite հեշթեգը, որի օգնությամբ օգտատերերն իրենց դժգոհությունն են արտահայտում թխամորթների ներկայացվածության բացակայությունից, գրում է Lenta.ru-ն։
Որոշ օգտատերեր ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ «Տարվա դերասան» մրցանակին հավակնում է Անտոնիո Բանդերասը։ Նրանք մտորում են՝ արդյոք հնարավոր է Իսպանիայում ծնված դերասանին թխամորթ համարել։ The Wrap-ի կինոքննադատ Յոլանդա Մակոլոն Twitter-ում հայտարարել է, որ Բանդերասնը, ինչպես եւ բոլոր իսպանացիները, սպիտակամորթ եվրոպացի է։ Ավելի ուշ նա ետ է վերցրել խոսքերը՝ ընդգծելով, որ ոչ բոլոր իսպանացիներին են սպիտակամորթներ, սակայն նրա խոսքով՝ Բանդերասը չի կարող սեւամորթ դերասան համարվել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով