Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Թավադյանից առգրավվել է 70-80 հազար դոլարի չափով գումար

«5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորման վերաբերյալ նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանի կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին hraparak.am-ի հետ զրույցում ասաց Խուդոյանը․

«Մենք դեկտեմբերի 8-ին բողոքարկել ենք, առաջին ատյանի դատարանը ձգձգում է գործի նյութերը Վերաքննիչ ուղարկելը, հույս ունենք՝ մինչև վաղը կուղարկեն, և այս շաբաթվա մեջ Վերաքննիչում նիստ կարող է նշանակվել, եթե ոչ այս շաբաթ, ապա առնվազն մյուս երկուշաբթի։ Միջնորդման մեջ նշել ենք այն բոլոր փաստերը, որոնք մինչ այս ասել ենք․ այն, որ հիմնավոր կասկած չկա և չի կարող լինել, և դա չէր կարող հանցագործություն համարվել, թե՛ իր մասնակցության մասով, թե՛ հիմքերի մասով, որ ինքը չի կարող խոչընդոտել քննությանը, ոչ էլ խոչընդոտելու բան կա, որ չէր կարող քննությունից խուսափել, այդ բոլոր հիմնավորումները ներկայացրել ենք»։

Հարցրինք, թե այս ընթացքում վարույթ իրականացնող մարմինը Թավադյանի հետ քննչական և դատավարական ի՞նչ աշխատանքներ է տարել․

«Դեռևս ոչ մի գործողություն չի եղել, բացի խուզարկությունից, պարոն Թավադյանը հրաժարվել է վարույթին մասնակցել, ինչի իրավունքը ունի, այսինքն՝ ցուցմունք չի տա»,- ասաց Խուդոյանը։

Պաշտպանին հարցրինք նաև, թե Թավադյանի կալանավորումը ինչ-որ կերպ ազդու՞մ է «5-րդ» ալիքի գործունեության վրա, Խուդոյանը պատասխանեց․

«Առաջիկա օրերին պարզ կլինի, որովհետև իրենից դրամական միջոցներ են առգրավել, եթե դրանք չվերադարձվեն, արդեն կարող ենք մեկնաբանություն տալ, որ դա անդրադառնալու է հեռուստաընկերության աշխատանքի վրա։ Թավադյանից առգրավվել է ընդհանուր 70-80 հազար դոլարի չափով գումար ։ Այդ մասով դեռևս միջնորդություն չեմ ներկայացրել, բայց չեմ կարծում, որ գումարները չվերադարձնելու որևէ հիմնավորում կարող է լինել, մենք այդ նույն գործընթացը անցել ենք նաև Ռոբերտ Քոչարյանի գործով, մի քանի ատյանով հաստատվել է իրավունքի խախտումը, և նույն բանը հիմա կրկին արվում է, սա մասնագիտական սխալի հարց չէ, սա դիտավորություն է։ Բացի գումարից և փաստաթղթերից՝ առգրավվել են աշխատանքային համակարգիչներ, որոնք ոչ մի ինֆորմացիա չեն կրում, դրանք իր անձնական համակարգիչները չեն, գրասենյակի համակարգիչներ են»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Արմեն Թավադյանը ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից, ըստ Ոստիկանության տեսանյութի, «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։ Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով ։Դեկտեմբերի 26-ին Թավադյանը 2 ամսով կալանավորվել է։