«Տասնհինգ կիլոմետրը հոգս է եւ նկատելի ծախս ». Ավետիք Իշխանյանը՝ Արսեն Թորոսյանին
ՀՀ այն քաղաքացիները, որոնք պետական բարձր պաշտոններ չեն զբաղեցնում, չեն ստանում նաեւ բարձր աշխատավարձեր, պարգեւավճարներ, ինչպես նաեւ չեն օգտվում հարմարավետ ծառայողական մեքենաներից, նրանց համար տասնհինգ կիլոմետր գնալ, վերադառնալը ե՛ւ հոգս է, ե՛ւ նկատելի ծախս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ դիմելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։
««ԵՐԿԱԹՅԱ» ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «հիմնավոր» բացատրություն տվեց Մարալիկի ծննդատան փակման կապակցությամբ․
«Մենք որեւէ բժշկական հիմնարկի վրա ծախսվող գումարի քչացում չենք անում, որովհետեւ միեւնույն է այդ գումարները տրվելու են այլ բժշկական կենտրոնի: Օրինակ՝ Մարալիկի դեպքում ամենամոտիկը Արթիկի բժշկական կենտրոնն է, որը տասնհինգ կիլոմետր է հեռու Մարալիկից, Ծաղկահովիտի դեպքում՝ Ապարանի բժշկական կենտրոնը, Եղվարդի դեպքում՝ Երեւանը»,- հայտնեց նախարարը («Առավոտ»):
Իսկապես, ի՜նչ է որ տասնհինգ կիլոմետրը ՀՀ «հպարտ» քաղաքացիների համար։ Ամեն հղի կին մինչ ծննդաբերելը քանի՞ անգամ պետք է տաքսիով Մարալիկից մեկնի Արթիկ եւ վերադառնա։ Արթիկի ծննդատանը մի քանի օր, ծննդաբերելուց հետո, հարազատների տաքսիով այցելությունները եթե նույնպես հաշվենք, ապա մի քանի տասնյակ հազար, եթե ոչ ավելի դրամ ծախսերն ըստ նախարարի, հավանաբար մեծ գումարներ չեն։
Հարգելի պարոն նախարար, ՀՀ այն քաղաքացիները, որոնք պետական բարձր պաշտոններ չեն զբաղեցնում, չեն ստանում նաեւ բարձր աշխատավարձեր, պարգեւավճարներ, ինչպես նաեւ չեն օգտվում հարմարավետ ծառայողական մեքենաներից, նրանց համար տասնհինգ կիլոմետր գնալ, վերադառնալը ե՛ւ հոգս է, ե՛ւ նկատելի ծախս»,-գրել է նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար