Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Անակնկալ նշանակում եւ անակնկալ պաշտոնանկություն

Վլադիմիր Կարապետյանի նշանակումը վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում անակնկալ էր, բայց ոչ պակաս անակնկալ չէր նրա այսօրվա պաշտոնանկությունը: Դեռ այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ Կարապետյանը համաձայնել է վարչապետի առաջարկին, շատերի մոտ զարմանք եւ հարցեր առաջացան:

Վլադիմիր Կարապետյանը, որը, մեղմ ասած, վարչապետից ոչ պակաս քաղաքական կենսագրություն ուներ, հանկարծ համաձայնեց աշխատել նրա մամուլի քարտուղարի պաշտոնում: Աշխատեց եւ իր վրա վերցրեց շատ հարվածներ, փչացրեց իր հարաբերություններն այն շրջանակների հետ, որոնց հետ ուներ բավական լավ եւ ջերմ հարաբերություններ:

Բնականաբար, այս ամենը չգնահատվեց, եւ չէր կարող գնահատվել: Վլադիմիր Կարապետյանը չի մանրամասնում, թե ինչու է հեռանում զբաղեցրած պաշտոնից, պարզապես իր աշխատանքային մեկ տարին համարում է գերազանց փորձ:

Պարզվում է, այսպես կոչված, նոր Հայաստանում հավեսով եւ նվիրումով աշխատելը չի գնահատվում: Հիմա գնահատման համար անհրաժեշտ են այլ հատկանիշներ, որը Կարապետյանի մոտ, պարզվեց՝ բացակայում են:

Վլադիմիր Կարապետյանի պաշտոնանկությունը մեծ հաշվով խորհրդանշական է եւ բավական շատ հարցերի պատասխան է տալիս: Ավելին, այն անգամ դաստիարակչական բնույթ է կրում: Կարապետյանը, համաձայնելով զբաղեցնել վարչապետի խոսնակի պարտականությունները, միաժամանակ կամա, թե ակամա դարձավ Հայաստանը հնի եւ նորի բաժանողներից մեկը:

Նա, ով Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին արտգործնախարարի մամուլի խոսնակն էր եւ այդ գործը շատ էլ լավ անում էր տարիներ շարունակ, ներքաշվեց Հայաստանը հնի եւ նորի բաժանելու վտանգավոր գործի մեջ: Ստացվեց, որ Վլադիմիր Կարապետյանը դուրս եկավ Վլադիմիր Կարապետյանի դեմ:

Նրանք, ովքեր լավ ճանաչում են Փաշինյանին եւ գիտեն Կարապետյանին, վստահ էին, որ նրանց համատեղ աշխատանքը երկար չի տեւելու: Ավելին, նույնիսկ ամենալավատեսները վստահ չէին, որ Վլադիմիր Կարապետյանը գոնե մեկ տարի կաշխատի այդ պաշտոնում:

Հիմա արդեն Կարապետյանը, ինչպես նաեւ շատերը կսկսեն լրջորեն մտածել, թե պահի ազդեցության տակ կամ հանուն այս կամ այն անցողիկ ցանկության արժե արդյոք մտնել նման խաղերի մեջ, որտեղ անգամ որոշիչ ձայնի իրավունք չունես:

Վարդան Մխիթարյան

Top-News.am