Սա ճնշում է հեռուստաընկերության վրա․ Հարություն Հարությունյանը՝ Թավադյանի կալանքի մասին
«5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը պնդում է՝ հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ կալանք կիրառելը ճնշում է հեռուստաընկերության վրա։
«Անշուշտ, սա ճնշում է։ Երբ որևէ լրատվամիջոցի սեփականատեր ապօրինի ձերբակալում են՝ խայտառակ սարքած մի պատմությամբ, ո՞նց կարա ճնշում չլինի», - դատախազության դիմաց Թավադյանի աջակիցները բողոքի ակցիայի ժամանակ ասաց Հարությունյանը։
Նա նշեց՝ չի բացառում, որ այդ ճնշումները ֆինանսական խնդիրներ առաջ բերեն՝ նշելով, որ դրանք նախ բարոյական վնաս են հասցնում հեռուստաալիքին։
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Թավադյանին առաջադրված մեղադրանքին՝ Հարությունյանը պատասխանեց.
«Ի՞նչ մեղադրանք, շինծու սարքած պատմություն է։ Սարքել են մարդուն մեկուսացնելու համար, իր անձնական կապերի համար։ Կալանավորել են, որովհետև նա երկրորդ նախագահի ընկերն է։ Ներկա Հայաստանում ընկերությունն ընդունված տարբերակ չէ, բոլորը բոլորի վրա պիտի գործ սարքեն, գործ տան»։
Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանին կալանավորել էին կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար