Ռուսաստանում պատրաստ են վճարել «էքստրեմալ զբոսաշրջիկին»
Ռուսական ֆինանսական «Սերվիս.ռու» ծառայությունը փորձարարական վերլուծության բաժնի ապահովագրական դեպքերի թեստավորողի է փնտրում: Այս մասին հայտնում է Lenta-ն:
Թափուր տեղը բացված է 3 ամսով, խոստանում են թեստավորողին ամսական 150-ից մինչեւ 250 հազար ռուբլի վճարել: Նրա պարտականությունների մեջ է մտնում մասնավոր ճանապարհորդությունների ժամանակ ակտիվ հանգիստը: Հնարավոր է, որ նա, օրինակ, պարաշյուտով թռչի, մոտոցիկլետների եւ ավտոարշավներ կազմակերպի, լողա շնաձկների հետ եւ զբաղվի արկածային ու էքստրեմալ տուրիզմի այլ տեսակներով:
Ապահովագրական դեպքերում թեստավորողը պետք է գործակցի ապահովագրական ընկերության հետ: Փորձագետը կվերլուծի ֆիրմայի գործունեությունը՝ հաղորդակցության բնույթը, հաճախորդների սպասարկման մակարդակը, օգնելու եւ խնդիները լուծելու պատրաստակամությունը:
Նախապատվությունը կտրվի այն թեկնածուներին, որոնք էքստրեմալ սպորտի սիրահար են: Թեկնածուն պետք է ունենա А եւ В կարգի վարորդական վկայական, միջինից բարձր մակարդակով տիրապետի անգլերենին: Ընկերությունը վճարում է թռիչքների, սնունդի, կեցության, էքստրեմալ զվարճությունների եւ ապահովագրական փաթեթի համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով