Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Հայաստանը կունենա աշխարհի ամենաերկար զիփլայնը, իսկ մինչ այդ տուր «Yell Extrem Park»-ում

Հայաստանը կունենա աշխարհի ամենաերկար զիփլայնը, որը նախատեսված է կառուցել Հայաստանի Տավուշի մարզի Ենոքավան համայնքում, որտեղ արդեն տեղակայված են 5 տարբեր երկարություններ եւ ուղղություններ ունեցող զիփլայնները (ֆոտոռեպորտաժ):

Հայաստանի եւ հայաստանցիների համար զիփլայնով թռիչքն արդեն նորություն չէ: Էստրիմի սիրահարների համար Ենոքավան համայքում գտնվող «Յելլ էքսթրիմ Պարկը»-ը 2015 թվականից նախընտրելի վայր է դարձել ադրենալինը լրացնելու, սեփական վախերից ազատվելու եւ ուղղակի օդում ճախրելու համար:

«Յելլ էքսթրիմ Պարկը»-ում արդեն գործում են էքստրեմալ սպորտի եւ ակտիվ հանգստի տարբեր տեսակներ՝ զիփլայն (ZipLine), պարագլայդինգ (Paragliding), Ռոփպարկ (Rope Park), քառանիվ մեքնայով արտաճանապարհային երթևեկություն (Off-road), լեռնահեծանվավազք (Mountain Biking), փեյնթբոլ (Paintball), ձիով արշավներ(Horseback Riding) եւ այլք:

Իսկ շուտով նույն վայրում կկառուցվի նաեւ ոչ միայն տարածաշրջանի, այլ աշխարհի ամենաերկարը զիփլայնը: Նախագծի շրջանակներում «Յելլ էքսթրիմ Պարկը» նախագծի հեղինակները մեկօրյա շրջայց էին կազմակերպել լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:

«Յելլ էքսթրիմ Պարկը»-ի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանը պատմեց նոր կառուցվող ամենաերկար զիփլայնի եւ դրա առանձնահատկությունների մասին:

«Նախատեսում ենք Հայաստանում կառուցել աշխարհի ամենաերկար զիփլայնը: Կառուցման համար մեզ անհրաժեշտ է շուրջ 200 հազար ԱՄՆ դոլար, որը հայթայթելու համար միջազգային Indiegogo հարթակում մայիսի 4-ից մեկնարկել ենք աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցմանն ուղղված կոլեկտիվ դրամահավաքի արշավը: Դրամահավաքը տեւելու է 30 օր: Արդեն ունենք հավաքված 8160 դոլար: Կարծում եմ, մեզ կհաջողվի պահանջվող գումարը հավաքել, կկարողանանք համախմբվել լավ գաղափարի շուրջ եւ Հայաստանը դարձնել ավելի գրավիչ զբոսաշրջության համար: Մեր նպատակն է Հայաստանում զարգացնել արկածային եւ էքսթրեմալ զբոսաշրջությունը, դառնալ տարածաշրջանի ամենաէքսթրեմալ զբոսաշրջության խոշոր կենտրոն, սահմանամերձ համայնքներում ստեղծել նոր աշխատատեղեր, աշխուժացնել համայնքային կյանքը եւ խրախուսել առողջ ապրելակերպը: Մեր ունեցած ակտիվ հանգստի տեսակներով արդեն շարժ ապահովել ենք, հայաստանցիները սիրեցին էքստրեմալ եւ ադրենալին տվող ակտիվ հանգիստը, թռիչքները զիփլայնով, պարաններով, ծառերի վրայով խոչընդոտներ հաղթահարելը: Մեր այցելուները 18-ի 28 տարեկաններն են հիմնականում: Օրինակ անցյալ տարի ունեցանք ավելի քան 10 հազար այցելու, որոնց հիմնական մասը Հայաստանաաբնակներն էին: Միայն 20 տոկոսը դրսի զբոսաշրջիկներն էին: Այս տարի ցանկանում ենք շատացնել դրսից եկող զբոսաշրջիկների քանակը: Կարող ենք Ենոքավանը դարձնել զբոսաշրջության խոշոր կենտրոն: Այս ամենը հաշվի առնելով ձեռնամուխ եղանք նոր գաղափարի՝ նոր զիփլայնի կառուցմանը, որը պատրաստ կլինի հուլիսին:

Աշխարհի ամենաերկար զիփլայնը կունենա 2680մ երկարություն եւ 200-300մ բարձրություն: Զիփլայնով թռիչքը տեւելու է 3 րոպե, որի ժամանակ հնարավոր է զարգացնել առավելագույնը 120 կմ/ժ արագություն: Այսօր Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենաերկար զիփլայնը գտնվում է Պուերտո Ռիկոյում, իսկ փաստացի ամենաերկար Զիփլայնը գտնվում է Մեքսիկայում՝ 2545մ»,- ասաց Տիգրան Չիբուխչյանը:

Մինչ նոր զիփլայնի կառուցումը, շրջայցի շրջանակներում լրագրողները հնարավորություն ունեցան սեփական փորձով փորձարկել զիփլայներից 3-ը, մյուս երկուսը եղանակային պայմաններից ելնելով անհնար էր անցնել:

Զիփլայնի ճոպաններով մի սարից մյուս սար անցնելն իսկական հաճույք է թռչել սիրողների համար: Առաջին հայացքից իսկապես վախենալու եւ վտանգավոր է թվում, հատկապես երբ կանգնած ես լինում ցատկահարթակին, որից այն կողմ անդունդն է: «Յելլ էքսթրիմ Պարկը»-ի ինստրուկտորները, նախքան թռիչքը, կարճ վարպետության դաս են անցկացնում, անվտանգության կանոնները մանրամասն բացատրում, ապա նոր թույլատրում ցատկահարթակ դուրս գաւ: Չնայած որ կյանքին վտանգ սպառնացող էստրիմ է ճոպանով անցնելը, բայց ինստրուկտորների բարեհամբույր եւ համբերատար վերաբերմունքը օգնում է հաղթահարել վախն ու ազատ ճախրել հայաստանյան լեռների վրայով: Արդեն վերջին ճոպանով անցնելուց հետո յուրաքանչյուր թռչող ցանկություն է հայտնում եւս մեկով՝ ավելի երկար եւ բարդ ճոպանով անցնել, ինչն էլ նպաստել է «Յելլ էքսթրիմ Պարկը»-ի հիմնադիրների կողմից նոր աշխարհի ամենաերկար զիփլայնը ստեղծելու գաղափարին եւ Հայաստանը դարձնել ամենաէսքտրեմալ եւ արկածային վայրը զբոսաշրջիկների համար: