«Մենք ավելի շատ ենք եւ ավելի ուժեղ, քան կարող է թվալ»․ Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում նոր հեռոստահաղորդումից հատված է հրապարակել, որին կից գրել է.
«Տանում ենք ձեզ մեզ հետ ճանանարհորդության աշխարհի տարբեր երկրներով, ուզում եմ կիսել ձեզ հետ այն ինչ տեսնում ու լսում եմ իմ համերգային շրջագայությունների ժամանակ, ինչից ոգեշնչվում եմ, ծանոթացնել ձեզ այն մարդկանց հետ, ումից կարելի է սովորել, մարդիկ, ովքեր Հայաստանից դուրս պահում են հայկականը՝ մշակույթը, բարքերը, արժեքները: Armat ձայնասկավառակս, որը թողարկվեց մի քանի տարի առաջ, ոգեշնչված է հենց այդպիսի մարդկանցից:
Համոզված եմ, որ այս հաղորդումները ոգեշնչման աղբյուր կհանդիսանան շատերի համար և ավելի լավ պատկերացում կստեղծեն սփյուռքում մեր արմատները պահող մեր հայրենակիցների մասին: Մենք ավելի շատ ենք և ավելի ուժեղ, քան կարող է թվալ»:
Հիշեցնենք, որ 2020-ի հունվարի 4-ից «Արմատ» նոր հեռուստանախագիծը եթեր կհեռարձակվի Հայաստանում` «5 TV» և Ամերիկայում` «USArmenia TV» հեռուստաալիքներով: Այս մասին ավելի վաղ տեղեկացրել են Սիրուշո Փրոդաքշընից:
Հաղորդաշարը նկարահանվել է Սիրուշոյի մտահաղացմամբ` վերջին 2 տարիների ընթացքում «Արմատ» համերգային շրջագայության ժամանակ: «Արմատ» շրջագայության ընթացքում Սիրուշոն մեծ մենահամերգներով է հանդես եկել աշխարհի հայաշատ համայքներ ունեցող երկրներում` Ֆրանսիա, Բելգիա, Նիդերլանդներ, Միացյալ Նահանգներ, Կանադա, Ավստրալիա, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լատվիա և այլն (որոշ երկրներում` մեկից ավելի քաղաքներում):
Շուրջ 2 տարի նկարահանված հաղորդաշարը հասանելի կլինի նաև երգչուհու պաշտոնական Youtube-ի ալիքում:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց