Տարին փոխվեց, իսկ Փաշինյանը նորից ասում է ՝ հանգիստ նստեք տեղներդ
Իրանցի զորահրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո, բնականաբար, շատ քաղաքագետներ, քաղաքական գործիչներ ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում անդրադարձան տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, ներկայացնելով իրենց տեսակետները հնարավոր զարգացումների վերաբերյալ:
Եւ ահա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց բոլորին խորհուրդ է տալիս հանգիստ նստել տեղները:
Նա պնդում է, որ Հայաստանում կան ինստիտուտներ, ովքեր ի վիճակի են հետեւել իրավիճակին, վերլուծել զարգացումները, անհրաժեշտության դեպքում իրականացնել իրավիճակից բխող քայլեր:
Թե որ ինստիտուտների մասին է խոսքը՝ պարզ չէ, սակայն ՀՀ քաղաքացիները լիահույս են, որ պետական որոշ կառույցներ ոչ թե կարող են հետեւել իրավիճակին, այլ պարտավոր են հետեւել իրավիճակին, համապատասխան քայլեր իրականացնել, բայց սա դեռ չի նշանակում, որ իրանագետները, քաղաքագետները, քաղաքական գործիչներն իրավունք չունեն տեսակետներ հայտնելու:
Տարին փոխվեց, բայց Փաշինյանի տոնայնությունը չփոխվեց: Նա կրկին ասում է՝ հանգիստ նստեք տեղներդ, իսկ կարծիք հայտնողներին անվանում տնայնագործ գեոպոլիտիկներ:
Փաստորեն, ըստ Փաշինյանի, որեւէ մեկն իրավունք չունի անդրադառնալ Իրանին, տարածաշրջանին, կարծիք հայտնել, բողոքի գործողություն անել, ճանապար փակել, նստացույց անել: Այդ ամենը, ըստ իրեն, կարող է միայն ինքը ու իր հրահանգով մի քանի այլ մարդ անել:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար