Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Տավուշի մարզպետը չի տիրապետում իրավիճակին

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, վստահաբար կարելի է ասել, չի տիրապետում իր ղեկավարած մարզի իրավիճակին, չգիտի առկա խնդիրների պատճառները, ուստի պատկերացում չունի լուծումների մասին: Մարզպետը, որ ամեն կերպ խուսափում է գյուղապետերի հետ ուղիղ հանդիպումներից եւ նախընտրում է խնդիրները քննարկել նամակագրությամբ, 168.TV-ի «Ռեվյու» հաղորդաշարին հյուրընկալվելով ավելի ամրապնդեց այս տեսակետները:

Երբ Տավուշի մարզպետը պնդում է, թե այն որակը, որն առկա էր սահմանապահ գյուղերում, իր հետեւից բերել է մասսայական արտագաղթ, նշանակում է նա անգամ մեկ օր ավելի իրավունք չունի աշխատել այդ պաշտոնում:

Իրականությունն այն է, որ եթե անգամ կան գյուղեր, որտեղից արտագաղթ է նկատվել, ապա պատճառը ոչ թե կոնկրետ սահմանամերձ գյուղերի կառավարման վիճակն է, այլ հայաստանյան համընդհանուր խնդիրները: Այսուհանդերձ, այստեղ ամենակարեւորն այն է, որ Տավուշի մարզում կան գյուղեր, սահմանային գյուղեր, որտեղ ոչ միայն արտագաղթ չկա, այլ բնակարանային, տան խնդիր, իսկ մարզպետը մատը մատին չի խփում այդ խնդիրը լուծելու համար:

Ավելին, մարզպետն անգամ տորպեդոհարում է այն նախագծերը, որոնք կարող են օգնել մարզում գործարար ակտիվության աճին, ուշացնելով որոշումների կայացումը:

Եթե մարզպետը տիրապետեր առկա իրողություններին, ապա առաջինը պետք է դեմ արտահայտվեր նախկին Իջեւանի շրջանի գյուղերի, այդ թվում սահմանամերձ գյուղերի միավորմանը մեկ համայնքի մեջ: Ի դեպ, մասնավոր զրույցներից մեկի ժամանակ, ինչպես պնդում են լավատեղյակ աղբյուրները, մարզպետն ասել է, թե խոշորացումը լուծելու է ոչ թե գյուղերի խնդիրները, այլ օգտվելու է մեկ հարվածով ազատվել անցանկալի գյուղապետերից:

 

Մարզպետը վիրավորում է իջեւանցիներին, նոյեմբերյանցիներին, շամշադինցիներին, դիլիջանցիներին, երբ հայտարարում է, թե գործարարներին կոչ ենք անում տավուշցիներին սովորեցնել վաստակել սեփական ապրուստը։ Այստեղ մարզպետին ստիպված պետք է ասենք, որ տավուշցիները դարեր շարունակ տիրապետում են ապրուստ վաստակելուն, եւ պարտադիր չէ, որ այդ ապրուստ վաստակեն գրանտներ կպցնելով: Ընդամենը պետք է միջավայր ստեղծել, որ տավուշցին կարողանա իր արտադրածը իրացնել շուկայում կամ անդադար խնդիրներ չստեղծեն արտադրությամբ զբաղվողների համար:

Չի կարելի յուրայինին աննախադեպ աջակցություն ցույց տալ, որի հետեւանքով տուժելու են բազմաթիվ համեմատաբար մանր գործարարներ, իսկ դրա անունը դնել բիզնեսի աջակցում: Դա ընդամենը մեկ կամ մի քանի անհատի աջակցում է ի հաշիվ մյուսների: 

Ինչ վերաբերում է Իջեւանի ընտրություններին եւ Չոբանյանի հայտարարությանը, թե հույս ունի բացի Ղալումյանից այլ թեկնածուներ եւս տեսնել, ապա հույս հայտնելու փոխարեն ավելի լավ կլիներ անդրադառնալ հարցին, թե ինչու իշխանական թեկնածուի իրական մրցակիցների հետ, ինչպես պնդում են Տավուշի մարզում համառորեն շրջանառվող լուրերը, ծանր եւ լուրջ զրույցներ ունեցել ուժային կառույցները, որից հետո նրանք հրաժարվել են առաջադրման մտադրությունից:

Ավելին, հիմա նախապատրաստվում են ֆեյք թեկնածուներ, որոնք էլ պետք է ապահովեն ընտրությունների «ժողովրդավարական» բնույթը: Տավուշի մարզը Չինաստան չէ, անգամ Հունգարիա չէ: Այստեղ մեծ բնակչություն չա, եւ գաղտնի ոչինչ չի կարող լինել: Ափսոս մարզպետն այդ մասին մոռանում է:

Վարդան Մխիթարյան

Top-News.am 

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում