Այսօր «Թանգարանների գիշեր» է
Մայիսի 20–ին Հայաստանում կանցկացվի «Թանգարանների գիշեր» միջոցառումը, որն իրականացվում է Մշակութային ժառանգության պահպանության բնագավառում ամենահին միջազգային կազմակերպություններից մեկի` Թանգարանների միջազգային խորհրդի առաջարկով:
«Թանգարանային գիշերը» միջազգային ակցիա է, որի հիմնական նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ցույց տալ ժամանակակից թանգարանների ռեսուրսները, հնարավորություններն ու պոտենցիալը՝ թանգարանների և թանգարանային գործի հանրայնացման նպատակով։
«Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Առաջին անգամ այն անցկացվել է Բեռլինում 1997թ., ավելի ուշ այդ նախաձեռնությունը որդեգրեցին նաև Ֆրանսիան ու մյուս երկրները։
Միջոցառմանն այս տարի մասնակցում է Հայաստանում գործող շուրջ 113 թանգարան։
Մայիսի 20-ին թանգարանները բաց կլինեն մինչ ուշ գիշեր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է