Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Հազիվ սպիացող վերքի փորփրումը լավ զբաղմունք չէ

Հանուն նեղ անձնական կամ խմբային շահի պետության դեմ քայլեր իրականացնելը, մեղմ ասած, ճիշտ որոշում չէ: Իսկ երբ այդ քայլերի իրական նպատակը քողարկելու համար առաջ է քաշվում բարոյական եւ նուրբ թեմաներ, այդ քայլերն էլ ավելի վտանգավոր եւ հակապետական են դառնում:

Առաջին հայացքից շատերին կարող է թվալ, թե դատախազությունը հայրենանվեր, մարդասիրական որոշում է կայացրել՝ բավարարել է «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ Անահիտ Բախշյանի փաստաբանի բողոքը: 

Մարտի մեկը եւ հոկտեմբերի 27-ը մեր երիտասարդ հանրապետության հազիվ սպիացող, կարելի է ասել, անգամ դեռ չսպիացող վերքերից են, որոնց առանց երկար մտածելու դիպչելը ծանր հետեւանքների կարող է հանգեցնել:

Մենք տեսանք, թե ինչ եղավ, երբ մարտի մեկի գործը սկսեցին նորից փորփրձել՝ առաջնորդվելով բոլորովին այլ նպատակներով, քան սպանության հեղինակներին հայտնաբերելն է: Այս ամենի հետեւանքները դեռ երկար իրենց մասին զգացնել կտան:

Հիմա օգտագործելով Անահիտ Բախշյանի թույլ կետերը, հուզական վիճակը, նրան դրդել են անել մի քայլ, որի ծանր հետեւանքներն զգալու է ամբողջ երկիրը: Ափսոս, որ համակարգի ներսում չկա մի խիզախ եւ ազդեցիկ մարդ, որը ասի՝ բավական է, եւ թույլ չտա այնպիսի քայլեր եւ գործողություններ իրականացնել, որը կթուլացնի երկիրը, կավելացնի ատելութան մթնոլորտը:

Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով գործը վաղուց կարճվել էր: Հիմա շատերի համար հասկանալի նպատակներով այն կրկին ուզում են բացել: Ափսոս, որ Անահիտ Բախշյանը չի հասկանում, չի ընդունում, որ գործը բացողները որեւէ նպատակ չունեն կազմակերպիչներ գտնել: Եթե հնարավոր լիներ գտնել կամ այդ կազմակերպիչները լինեին, ապա ողբերգությունից ընդամենը ամիսներ անց ամեն ինչ կբացահայտվեր:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ բանտում այս ահաբեկչության թիվ մեկ ահաբեկչի հետ հանդիպել էր Արման Բաբաջանյանը, դրական տպավորություն ստացել եւ անգամ առաջարկել վերանայել գործը: Մի պահ թվաց, թե այս մտադրությունից խելամտորեն հրաժարվել են. պարզվեց՝ ոչ:

Անշուշտ, այս գործը վերաբացելով գործող իշխանությունները մշտապես կարող են ցանկացած ճնշում իրականացնել իրենց համար անցանկալի գործիչների դեմ: Բացել այս գործը նույն է, եթե ականապատես ամբողջ քաղաքական դաշտը: Ափսոս միայն, որ գործող իշխանությունները չեն հասկանում, որ ականապատումից շատ հաճախ տուժում են հենց ականապատողները:  

Այն ինչ տեղի ունեցավ «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի հետ, երբ ինչ-որ մեկի ցուցմունքով նրան ձերբակալեցին եւ ուզում են կալանավորել, հուշում է, որ կարող են գտնվել այլ վարուժաններ, որոնք կարող են մտածածին ցուցմունքներ տալ այս կամ այն քաղաքական գործչի դեմ՝ նրան մեղադրելով ամենածանր հանցանքների մեջ, ինչպես դա արդեն արել է Արման Բաբաջանյանը՝ Վազգեն Մանուկյանի դեմ: 

Այսուհանդերձ, այս ամենի հետ մեկտեղ շեշտենք, որ եթե գործող կառավարիչների հույսը դառնում է քսաքն տարի առաջ փակված գործը, ապա նշանակում է, որ նրանց գործերը, մեղմ ասած, այնքան էլ լավ չեն, որ նոյեմբերին, իրականում, որեւէ տնտեսական աննախադեպ աճ չի արձանագրվել, որ մարտի մեկի գործը իրենց համար ցանկալի հունով այլեւս չի կարող շարժվել:   

Ասում են, թե ինչու չի բացվում գրեթե ամբողջովին պարտրաստ Կրկեսի նոր շենքը. ինչո՞ւ բացվի, երբ կրկեսի է վերածվել մի ամբողջ երկիր: Գուցե Կրկեսի շենքը փակ է մնում, որ գոնե մի տեղ կրկես չլինի:

Վարդան Մխիթարյան

Top-News,am