Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Մշակույթը պետք է դարձնել կրթության առանցքային բաղադրիչ

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագիրը «Տաղանդավոր երիտասարդների զարգացման հիմնադրամ»-ի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ 2019 թվականի սեպտեմբերից-դեկտեմբեր ամիսներին իրականացրեց կրթամշակութային ծրագիր, որի նպատակն էր հանրահռչակել օպերային արվեստը ՀՀ մարզերում և Արցախում, ստեղծել կայուն զարգացման հիմքեր հայ կատարողական արվեստի հետագա զարգացման և հանրահռչակման համար, ընդլայնել երիտասարդ օպերային երգիչների մասնագիտական ուսուցման հնարավորությունները, բացահայտել նոր սերնդի ստեղծագործական հնարավորությունները և ինքնարտահայտման նոր հնարավորություններ ստեղծել մասնագիտական ասպարեզում, խթանել ազգային օպերային երաժշտության պահպանումը և տարածումը, ամրապնդել օպերային մշակույթի մասնագիտական փոխանակումները մարզային մշակութային հաստատությունների հետ։

Ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ տեղի ունեցան 7 համերգներ, 3 համերգ՝ համապատասխանաբար ՀՀ Արարատի, Շիրակի, Տավուշի մարզերում, 2 համերգ Արցախի հանրապետությունում և մեկ համերգ Երևանում։

Ծրագրին մասնակցեցին մենակատարներ Սիլվա Պետրոսյանը, Էլեն Եղիազարյանը, Ջուլիանա Գրիգորյանը, Օֆելյա Համբարձումյանը, Անուշ Մարտիրոսյանը, Բելլա Ամարյանը, Նավասարդ Հակոբյանը և Տիգրան Մելքոնյանը։

 Ծրագրի մեկնարկը տրվեց Արցախի հանրապետությանում՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ սերտ համագործակցության շնորհիվ։

Հոկտեմբերի 23-ին՝ ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Զաքյանի և «Երիտասարդական օպերային ծրագրի» ղեկավար Լևոն Ջավադյանի կողմից վարպետության դասեր անցկացվեցին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջում, որին մասնակցեցին արցախցի երաժիշտները և վոկալ դասարանի ուսուցիչները։
Հոկտեմբերի 24-ին՝ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատարների մասնակցությամբ դասական երաժշտության համերգ տեղի ունեցավ Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանում։ Ծրագրում հնչեցին արիաներ և ռոմանսներ հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններից։
Հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00 Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատարների մասնակցությամբ համերգ տեղի ունեցավ Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջում։

Ծրագիրը հաջորդ կանգառը Շիրակի մարզի մշակութային քաղաք Գյումրին էր, որտեղ ծրագրի հետ համագործակցեց ԵՊԿ Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը։

Գյումրիում վարպետաց դաերը մեկնարկեցին նոյեմբերի 15-ին Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի փոքր դահլիճում՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Ալեքսանդր Թամազովի և «Երիտասարդական օպերային ծրագրի» ղեկավար Լևոն Ջավադյանի կողմից: Վարպետության դասերին մասնակցեցին Երևանի Կոմիտասի Անվան Պետական Կոնսերվատորիայի Գյումրու Մասնաճյուղի և Գյումրու երաժշտական և արվեստի դպրոցների լավագույն ուսանողներն ու աշակերտները:
Նոյեմբերի 15 Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատարների մասնակցությամբ դասական երաժշտության համերգ տեղի ունենցավ Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ՄԵԾ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Արժևորելով կրթության և մշակույթի կապը մեր ծրագիրը շարունակեց իր ընթացքը Դիլիջանի միջազգային դպրոցում, որտեղ շուրջ 200 աշակերտներ աշխարհի 80 երկրներից հաղորդակից դարձան դասական երաժշտարվեսցին։ Նոյեմբերի 18-ին համերգ տեղի ունեցավ դպրոցում երիտասարդական ծրագրի մենակատարների մասնակցությամբ։ Դիլիջանի միջազգային դպրոցի վարպետաց դասերը վարեց հայտնի դիրիժոր, դաշնակահար և երաժիշը՝ Լին Կաոն։

 Դիլիջանից հետո ծրագիրն իր շարունակությունը գտավ Արարատի մարզում։ Դեկտեմբերի 5-ին` Արտաշատի երաժշտական դպրոցում, ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Զաքյանի և ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանի կողմից անցկացվեցին վարպետության դասեր Արարատի մարզի երաժշտական և արվեստի դպրոցների աշակերտների և ուսուցիչների համար։ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատարների մասնակցությամբ դեկտեմբերի 5-ին, Արտաշատի երաժշտական դպրոցում տեղի ունենցավ դասական երաժշտության համերգ: Հնչեցին ​արիաներ և ռոմանսներ հայ, ռուս​ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններից։

Համերգի նպատակն է հանրահռչակել Օպերայի երիտասարդական ծրագրի կատարողներին, մեծացնել նրանց տեսանելիությունը հանրային տեղեկատվական դաշտում, բացահայտել նոր սերնդի ստեղծագործական հնարավորությունները և ինքնարտահայտման նոր հնարավորություններ ստեղծել մասնագիտական ասպարեզում, խթանել ազգային օպերային երաժշտության պահպանումը և տարածումը։

 ՀՀ կրթության և մշակույթի ողջ պատմության մեջ սա նշանակալի երևույթ է, քանզի մենք հետևում ենք այն քաղաքականությանը, որ մշակույթը պետք է կրթի անհատին և այդ կրթությունը պետք է սկսվի ամենավաղ տարիքից։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական ծրագրի մենակատարները ելույթ ունեցան ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ։

Օպերայի երիտասարդական ծրագրի այս նախաձեռնությունը լիովին համահունչ է ՀՀ մշակութային պետական քաղաքականության և իհարկե ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարության որդեգրած առաջնային նպատակներին և սկզբունքներին։

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական ծրագրի մենակատարները իրենց կրած մշակույթը տարան հանրակրթական դպրոցներ,որպեսզի հայ պատանիները հենց իրենց դպրոցում ունկնդրեն հայ դասական երաժշտությունը։ Բոլոր համերգների ընթացքում մենակատարներին նվագակցել են Հասմիկ Անտոնյանը և Լևոն Ջավադյանը։

Վարպետության դասերը նպատակ ունեին`

. մարզերում ապահովել և կայունացնել կրթության և մշակույթի անխզելի կապը, փոխկապակցել այդ բաղադրիչները՝ ակադեմիական երաժշտության առանձնահատկություններն ու կատարողական յուրահատկությունները փոխանցելու միջոցով,
. մարզերի լավագույն կատարողներին հաղորդակից դարձնել ժամանակակից վոկալ-կատարողական արվեստի հմտություններին,
նպաստել փորձի փոխանակմանը և մարզային կտրվածքով ստեղծել միջմշակութային փախանակումների նոր հարթակ,
. մասնագիտորեն զարգացնել երիտասարդներին՝ ներկայացնելով օպերային արվեստում կայանալու և ոլորտում մրցունակ դառնալու հնարավորությունները,
. ակտիվացնել մարզային մշակութային կյանքը՝ստեղծելով դասական օպերային արվեստը արժևորող և կենսընթացի մաս դարձնող հասարակություն։

Վարպետության դասերի ընթացքում բացահայտված նոր տաղանդներից մի քանիսը շուտով կընդգրկվեն Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական ծրագրի կազմում և հնարավորություն կունենան համերգներով ելույթ ունենալ Հայաստանի և աշխարհի լավագույն բեմերում, ինչպես նաև օպերային դերերգեր ստանալ հայ օպերային թատրոնի բեմում։

Ծրագրի նպատակն էր ամուր հիմքեր ստեղծել օպերային կատարողական արվեստի լավագույն ավանդույթների պահպանման, զարգացման, տարածման և հանրահռչակման համար։ Այն ուղղված է ստեղծելու դասական օպերային արվեստը գնահատող, արժևորող և այն կենսընթացի մաս դարձնող հասարակության հիմքերը։

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական ծրագիրը ջանք չի խնայելու, որպեսզի իր հետագա ծրագրերում մշակույթը դարձնի կրթության առանցքային բաղադրիչ։