Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Թվերով ապրող երկիրը

Առանց մասնագետների օգնության էլ ՀՀ քաղաքացիները հասկանում են, որ երկրում գոյություն չունի այնպիսի տնտեսական աճ, որը դրական է ազդել նաեւ իրենց կենսամակարդակի վրա: Բանկերի կողմից սպառողական վարկերի կտրուկ աճը վկայում է հենց այդ մասին:

Բայց ամենացավալին այն է, որ ինչպես պնդում են բարձրակարգ տնտեսագետները, նույնիսկ 6.5 տոկոսանոց տնտեսական աճը, որի մասին հայտարարում են նորաթուխ իշխանությունները՝ չի համապատասխանում իրականությանը: Պարզվում է տնտեսական աճը հազիվ 3-3.5 տոկոսի սահմաններում է, ինչը բավական ցածր ցուցանիշ է:

Տնտեսական հեղափոխություն անող երկրի համար ցածր է նույնիսկ 6.5 տոկոսանոց աճը, բայց այստեղ բախվում ենք երկու խնդրի հետ՝ տնտեսական ծանր իրավիճակի եւ իշխանությունների կողմից իրականության կեղծման հետ:

Խորհրդային իշխանությունների նման գործող կառավարիչները հույսը դրել են բացառապես քարոզչության, մարդկանց ուղեղները լվանալու վրա եւ անդադար պնդում են, ներշնչում, թե ազգաբնակչության կյանքը լավացել է: Անշուշտ, մի որոշ շրջան կգտնվեն մարդիկ, այն էլ շատ, որոնք կհավատան, որ իրենց կյանքը փոխվել է: Ի վերջո, ինչպես ժամանակին ասում էր Պոզները, ժամանակակից աշխարհում, եթե կես տարի շարունակ հեռուստացույցով տղամարդու հետույք ցուցադրեն, պնդելով, թե այն ամենաիդեալական դեմքն է, մարդկանց առնվազն վաթսուն տոկոսն ամեն ինչ կանի, որ իրենց դեմքը նմանվի ցուցադրվող հետույքին:

Հիմա էլ, երբ անդադար կրկնում են, պնդում, որ կյանքը լավացել է, փոխվել, որ կոռուպցիա չկա, որ տնտեսական հեղափոխություն է, ապա կգտնվեն մարդիկ, որոնք կարող է անգամ հավատան, որ իրենք սկսել են շաքարավազի ներկրմամբ զբաղվել կամ զբաղված են կոշիկի արտադրությամբ:

Մասնագետները կարող են չհուշել, թե ինչ իրավիճակ է ներդրումային դաշտում: Առանց նրանց օգնության էլ պարզ է, որ ներդրում, որպես այդպիսին, գոյություն չունի: Այսուհանդերձ, երբ տնտեսագետներն էլ պնդում են, որ ներդրումների մասին ցուցանիշները նույնպես սխալ են, քանի որ ընտրված է հաշվարկի սխալ մեթոդաբանություն, հասկանում ես, թե մեղմ ասած, ինչ խորը հետընթացի մեջ է մեր բազմաչարչար երկիրը:

Պարզվում է, գործող իշխանությունները մարդկանց համոզելու համար, որ ժողովրդի եկամուտներն աճել են, վերցրել եւ հաշվարկել են նաեւ կուտակային կենսաթոշակը: Ինչպես ասում են՝ ձեռքերի ճարպկություն եւ ոչ մի խաբեություն:

Գրեթե ոչինչ չի փոխվել կամ ոչինչ չի փոխվել մաքսատան աշխատանքում, ինչի մասին վկայում են անգամ այն գործարարները, որոնք քարոզչության ազդեցության տակ համարում են, որ իրենց կյանքը փոխվել է: Թե ինչու մաքսատներում աշխատաոճը չի փոխվում, այդ մասին ավելի լավ կիմանան մաքսատան աշխոտողներին աշխատավարձ վճարողները եւ նրանց վերեւից հանձնարարական տվողները:

Ի դեպ, մի կարեւոր ցուցանիշի մասին, տնտեսական հեղափոխություն անող երկրում հարկերից հավաքվող եկամուտներն ավելացել են ընդամենը 70 մլրդ դրամով, որը մյուս տարի, ինչպես պնդում են շատ տնտեսագետներ, արդեն չի լինի:

Եւ եթե մի օր փողոցներում ծուռ հայելիներ դնեն, որին նայելիս մարդիկ երջանիկ կերեւան, առողջ, հպարտ եւ դուխով, արդեն չենք էլ զարմանա: Երբ իրական փոփոխություններ չեն լինում, օգնության է հասնում քարոզչությունը:

Հակոբ Ասատրյան

Top-News.am