Ձերբակալություն՝ ակնհայտ մտացածին գործով․ Վիկտոր Սողոմոնյան
Hraparak.am-ը գրում է․
«Մենք գրել էինք, որ այսօր ՀՔԾ է հրավիրվել «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը։ Ավելի ուշ ՀՔԾ-ից հաղորդեցին, որ Թավադյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով։ Խոսքը Ռոբերտ Քոչարյանի աջակցի կողմից «Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու» մեղադրանքի մասին է։ Քրօր-ի 340 հոդվածը կոչվում է «սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը», որի 4-րդ մասը վերաբերում է սուտ ցուցմունք տալուն հարկադրելուն, որը «կատարվել է կազմակերպված խմբի կողմից» եւ պատժվում է 3-ից 7 տարի ազատազրկմամբ։
Մենք զրուցեցինք Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ, ով ասաց․ «Այս ձերբակալությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Լրատվամիջոցի ղեկավարին՝ ակնհայտ մտացածին գործի շրջանակներում ձերբակալելը կոնկրետ եզրակացությունների տեղիք է տալիս։ Ես սպասում եմ ՀՔԾ պարզաբանումներին, որից հետո ավելի մանրամասն կանդրադառնամ հարցին»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար