Պավլիկմորոզովների ղեկավարած երկիրը
Ամեն անգամ մեզ թվում է, թե այլեւս չենք զարմանա եւ միայն կզայրանանք, երբ լսենք հերթական հունից հանող տեղեկությունը, բայց կրկին սխալվում ենք եւ թերագնահատում ենք նորաթուխ իշխանիկների հնարավորությունները:
Երբ Արա Վարդանյանը գրեց, որ իրեն ձերբակալել են, երբ եղել է վարչապետի ընդուրանում նրա իսկ հրավերով, ցնցվեցինք, ամաչեցինք, կծկվեցինք, որ նման երկրում ենք ապրում: Թվում էր, թե այլեւս չենք զարմանա, բայց ...
Բայց քիչ առաջ տեղեկացանք, որ ոստիկանությունը բերման է ենթարկել ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին։ Ինքնին ուսանողի բերման ենթարկելու փաստը տարօրինակ է, բայց վշտացնողը, հունից հանողն այն է, որ նա էլ բերման է ենթարկվել պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատասենյակից:
Մինչ այդ նա իր մոտ է կանչել Դավիթ Ափոյանին եւ ցույց տվել անվտանգության տեսախցիկների ֆիքսած ինչ-որ տեսանյութ, ապա Ափոյանին հարցրել,թե ճանաչո՞ւմ է տեսանյութում երեւացող անհայտ անձին։Դավիթ Ափոյանը ասել է, որ չի ճանաչում, սակայն ՈւԽ նախագահի խոսքերը Գեւորգյանին համոզիչ չեն թվացել եւ նա հրավիրել է ոստիկանությանը, որոնք եւ բերման են ենթարկել Ափոյանին։
Մեզ ղեկավարում են պավլիկմորոզովյան մտածողության տեր մարդիկ դրանից բխող բոլոր վտանգներով եւ հետեւանքներով:
Աննա Բաղդասարյան
Top-News.am

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար