ԼՂ շփման գծում հրադադարի խախտումը տեղի է ունեցել Ադրբեջանի նախաձեռնությամբ. Մարիա Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում վերջին օրերին տիրող լարվածությանն ու նշել, որ Ռուսաստանը` որպես ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդ երկիր, դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և կողմերին կոչ է անում անհրաժեշտ միջոցներ ձեռք առնել՝ հակամարտության գոտում հետագա էսկալացիայի և լարվածության կանխարգելման համար:
Այդ մասին Զախարովան հայտարարել է ամենօրյա ճեպազրույցի ժամանակ. «Տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններով՝ մայիսի 15-ի կեսօրին ադրբեջանական կողմը գնդակոծել է շփման գծի մյուս կողմում գտնվող ռազմական օբյեկտը, ինչին համապատասխանաբար արձագանք է տվել մյուս կողմը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն` ընդգծելով, որ միջադեպի ժամանակ գրանցված զոհերի մասին երկկողմ տվյալները հակասում են իրար:
«Ինչ վերաբերում է ԱԳ նախարարների մակարդակով եռակողմ հանդիպման հնարավորությանը, դեռևս հայտարարելու ոչինչ չկա, եթե նման հանդիպում նախատեսվի, այդ մասին կհայտարարենք», - ընդգծել է Զախարովան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար