Ցանցառապետության կյանքից. դրվագ 26
Ի՞նչ ֆուտբոլ ցանցառապետությունում: Ինչպես բոլշեւիկները անցած դարի քսանականների սկզբում էին վառում շախմատի խաղաքարերն ու ֆիգուրները, այնպես էլ ցանցառապետության ղեկավարներն են կպել ֆուտբոլը ոչնչացնելու գործին:
Ցանցառապետության ֆուտբոլի ֆեդերացիան պետք է գլխավոր Մելիքբեկյան Արմենը, որը դեռ ոչ վաղ անցյալում կապտամազիկի գովքն էր անում եւ փնովում արցախցի ոստիկաններին, անում եւ գրում այն, ինչը հաշված թվով մարդիկ կանեին եւ կգրեին:
Ցանցառապետությունում հեղինակազրկում են նաեւ ֆուտբոլային հերոսներին: Նրանց ծուղակն ընկավ նաեւ Խորեն Հովհաննիսյանը, որը հանդիպեց Մելիքբեկյան Արմենին եւ օ հրաշք, նա փոխեց իր պատկերացումները եւ հավատով լցվեց նրա նկատմամբ:
Խորեն Հովհաննիսյանին նաեւ լուսանկարեցին Մելիքբեկյան Արմենի հետ: Լուսանկարում Խորիկի դեմքը շատ խոսուն է, կարծես ուզում է ասել՝ վայ քու արա, նկարեցին:
Ցանցառապետությունում Իտալիայից 9:1 հաշվով պարտվելը քիչ են համարում: Հիմա հերթը ակումբային ֆուտբոլն ամբողջովին վերացնելն է: Մելիքբեկյան Արմենը կգլխավոր ցանցառապետության ֆուտբոլի ֆեդերացիան եւ ամեն ինչ հերթով ավերակների կվերածվի, բայց այդ ընթացքում, ըստ որոշ լավատեղյակ աղբյուրների պնդումների, տղերքը մի լավ փող կաշխատեն:
Ցանցառապետությունում ամեն ինչ ընթանում է իր ուրույն տրամաբանությամբ:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար