Հայաստանում վտանգված է ազատ խոսքը
Հիմա էլ հարձակման թիրախ դարձավ «Ժողովուրդ» օրաթերթը: Մթության քողի տակ խմբագրությունը ենթարկվել է հարձակման, տակնուվրա է արվել, փորձել են ինչ-որ փաստաթղթեր գտնել: Սա գողության փորձ չէ, սա հարձակում է ազատ խոսքի, ազատ մամուլի դեմ:
Yerevan.Today, «Հայելի», իսկ հիմա արդեն «Ժողովուրդ»: Հայաստանում ազատ խոսքը, ազատ մամուլը ենթարկվում է հարձակման եւ սա արդեն ավելի քան ակնհայտ է:
Երբ ձվեր նետեցին «Հայելու» խմբագրության վրա, երբ խուզարկվեց Yerevan.Today-ը, երբ աջուձախ պահանջում են փակել այս կամ այն ալիքը, հաղորդումը, եւ անգամ փակվում են հաղորդումներ, իսկ իշխանությունները, մեղմ ասած, լռում են, ապա մնում է արձանագրել՝ Հայաստանում ազատ խոսքը վտանգված է:
Մնում է հույս հայտնել, որ հանցագործները կբացահայտվեն, պատվիրատուները կբացահայտվեն, բայց լինենք անկեղծ՝ հույս ենք հայտնում, բայց հավատ, որ իրական պատվիրատուները եւ այս կեղտոտ գործողություններն իրականացնողները կհայտնաբերվեն՝ չկա:
Հայաստանի ժողովրդավարական հիմքերին եւս մեկ ծանր հարված հասցվեց, եւս մեկ մարտահրավեր նետվեց երկրի ժողովրդավարական ուժերին:
Top-News.am-ը դատապարտում է տեղի ունեցածը եւ պահանջում ժամ առաջ հայտնաբերել այս հանցագործության կազմակերպիչներին եւ իրականացնողներին:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար