Սերժ Սարգսյանի եւ Բարսեղ Բեգլարյանի գույքը կալանքի տակ է
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա կալանք է դրվել։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից։
Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին եւ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Ըստ նախաքննական մարմնի՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, Սերժ Սարգսյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Երրորդ նախագահի եւ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Մեղադրանքի առաջադրվելուց հետո Բարսեղ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ինքը առերեսում է ունեցել Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի հետ։ Նշենք, որ ըստ մամուլում տարածված լուրերի՝ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ցուցմունք է տվել Սերգո Կարապետյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար